լավ լուսանկարիչը շան քաքով էլ կնկարի... իսկապե՞ս
Ժամանակին ես էլ էի հավատում, որ նկարողը նկարող լինի.... ինչով ասես կարելի ա լավ կադր ստանալ: Սա թերևս միայն դակումենտալիստների համար է ճիշտ, ոչ երբեք բնություն նկարողների:
Բնություն լուսանկարելիս ֆոտոտեխնիկան կարևոր է, շատ կարևոր է: Քանի որ սյուժետներ կան որ ֆիզիկապես անհնար է լուսանկարել, եթե չունես համապատասխան ֆոտոտեխնիկա:
Ասենք ջրի շարժ կամ TimeLapse նկարեք առանց շտատիվի, կամ այ այսպիսի տարածական խորություն ստացեք, առանց FULL FRAME ֆոտոխցիկի:


չի ստացվի: Ասեմ ավելին, փորձեք 3200 ISO-ով աստղազարդ երկինք լուսանկարել սիրողական ֆոտոխցիկով, ու տեսեք թե բացի թվային աղմուկից ինչ կտեսնեք:

Կամ ասենք առանց պլոարիզացիոն ֆիլտրի ջրի տակը լուսանկարեք կամ ապակու հետևում գտնվող ոբյեկտները.. չի ստացվի:
Օրինակներ դեռ շատ կարելի է բերել, բայց կարծում եմ այսքանը բավարար է: Եվ որ ամենահետաքրքիրն է, նմանատիպ արտահայտություններ անում են նույնիսկ սկսնակները, ովքեր անգրագիտաբար արհամարհում են ֆոտոխցիկի ֆիզիկական հնարավորությունները ու ասում են թե, լավ նկարողը $150 ֆոտոխցիկով էլ կնկարի.. ի սեր Աստծու, մտածեք այդպես... եթե դա հոգևոր հանգստություն է պարգևում Ձեզ, և արդարացնում պռոֆեսիոնալ ֆոտոխցիկ չգնելու որոշումը: Բայց խնդրում եմ գոնե զահլա մի տարեք:
Ես մոտ երկու տարի լուսանկարել եմ Canon 450D սիրողական ֆոտոխցիկով, որի LCD էկրանը ջարդած էր... ստացվել են շատ ու շատ լավ կադրեր...




բայց դա չի նշանակում որ դրանով կարելի է բոլոր սյուժետները լուսանկարել... մի խոսքով:
Եթե ցանկանում եք բնություն լուսանկարել, ապա պատրաստվեք լավ ծախս անել... քանի որ միայն լավ աչքը և բախտը շատ քիչ են այս գործում:
edgar jan shat mi nexvi. urishneri asacneric. du qo gorc@ ara.Nkari) )). texnikat lavna. erevi amenalavna. bayc fotonerit mej mi ban pakasa.@ndhanur armamb shat sirun en
ReplyDeleteմարդ ա պակասում մարդ... :)
Delete