Ֆոտոարշավ դեպի Ջրվեժի արգելոց


Այսօր փաստորեն բավականին միստիկ լուսաբաց ստացվեց.. արև չկար, բայց դրա փոխարեն  թափառող մառախուղ կար:

Ընդհանուր առմամբ գոհ եմ արշավից, քանի որ բազմաթիվ գեղեցիկ պատկերներ ստացվեցին, և որ ամենակարևորն է, ևս մեկ անգամ վերահաստատեցի այն միտքը, որ եթե ցանկանում ես բնություն լուսանկարել, ապա նախ և առաջ պետք է վեր կենալ ու տանից դուրս գալ... պարզ բան եմ ասում, բայց շատերը մինչև տանից դուրս գալը էլ եղանակի տեսություն, էլ աստղերի դասավորվածություն, էլ հորոսկոպ... ինչ ասես որ չեն նայում, որ վերջում որոշում են դուրս չգալ ու տանը նստած փնթփնթալ, թե ինչ ֆոտոխցիկ առնեմ, որ լավ նկարներ նկարեմ:

Իսկ մասնավորապես ձմռանը, կարելի է նույնիսկ մի պահ մոռանալ լուսաբաց ու մայրամուտ լուսանկարելու մասին, պարզապես գնալ ցանկացած անտառ ու թեկուզև փափուկ մռթնած լույսի մեջ որսալ հետաքրքիր կադրեր, չէ որ Ձյունն ինքնին շատ գեղեցիկ է...

սա էլ այսօրվա լուսանկարների համառոտ ցուցակը :)

Comments

Popular posts from this blog

Ararat Armenian Brandy Հայկական Կոնյակ