Ունկնդրել այն ինչ ցանկանում ես կարդալ

Եթե չեմ սխալվում միջին ստատիստիկ մարդ արարածը ինֆորմացիայի 80%-ը ստանում է աչքերի միջոցով, քանի որ վիզուլ արվեստը և վիզուալ տեխնոլոգիաները ավելի զարգացած են քան մնացած այլ զգայարանների վրա ազդողները:
Իսկ աուդիոգիրքը հնարավորություն է տալիս հանգստացնել աչքերը, ընդունել ցանկացած գիրք կարդալու համար ահնավանական դիրք և ունկնդրել այն ինչ ցանկանում ես կարդալ :)
Ի վերջո կարդալու համար ուղիղ նստել է պետք, լավ լուսավորություն, անդորր, և աչքերի անընդհատ լարված աշխատանք: Իսկ լսելը շատ ավելի հեշտ ու բնական երևույթ է, որը ոչ լուսավորություն է պահանջում, ոչ նստելու կոնկրետ դիրք, ոչ աչքերի լարում, ոչ էլ կատարյալ անդորր:
Ինչպես կասեր հնգեր Արտակը.. երեխան հեքիաթները նախ լսում է, հետո նոր կարդում, արդ լսելը ավելի բնական, հեշտ ու սովորական երևույթ պետք է լինի, քան կարդալը:
Մի խոսքով դա ուղակի հրաշք է: Հիմա ասեմ, թե կոնկրետ ինչեր եմ լսել վերջերս ու ինչպես եմ դա արել:
Android համակարգով աշխատող ամենահասարակ ամենաէժան խելախոսի (smartphone) վրա տեղադրել եմ MortPlayer Audio Books անվճար ծրագիրը և տոռռենտ-ով ներբեռնել եմ աուդիոգրքեր:
Վերջին մեկ ամսում լսել եմ.
- "The 4-Hour Workweek" - Timothy Ferriss (սա փոխեց իմ սոցիալական կենսակերպը)
- "О дивный новый мир" - Олдос Хаксли (սա այնքան լավն էր որ չէի կարողանում կտրվել)
- "Учение дона Хуана: Путь знания индейцев яки" - Карлос Кастанеда (իսկ սա ուզում ա փոխի իմ հոգեվոր կենսակերպը)
- "Отдельная реальность" - Карлос Кастанеда
Իսկ այժմ լսում եմ
- Тибетская Книга мёртвых
- "Hunger" - Knut Hamsun
- "Братья Карамазовы" - Ф. М. Достоевский. (սա ժամանակին կարդացել եմ...)
- "Путешествие в Икстлан" - Карлос Кастанеда
Հ. Գ. Չմոռանամ ասել ամենակարևորը... առաջ միշտ ջղայնանում էի, երբ ինչ-որ մեկը ուշանում էր ժամադրությունից ու ստիպված սպասում էի ու ժամանակ սպանում: Այժմ նույնիսկ ուրախանում եմ նման դեպքերում, քանի որ ժամանակ եմ ունենում մի քանի րոպե էլ լսել կիսատ լսած գիրքս :))
Հ. Գ. 2 Կառլոս Կաստանեդայի բոլոր 11 աուդիոգրքերը ունեմ, կարող եմ տալ, եթե չգտնեք համացանցում: Իսկ մնացածի ֆայլերն ու լինքերը շատ հեշտ կգտնեք, եթե մի հատ թեթև որոնեք համացանցում ասենք այ այսպես «torrent Тибетская Книга мёртвых download»:
Իսկ դուք ի՞նչ եք լսում... կամ ինչու՞ չեք լսում.. արդեն լսելու ժամանակն է, կարդալու դարն անցավ :)
Es angleren em lsum:)...grqer der chem porcel... kporcem
ReplyDelete