Կիսեք ուրախությունս իմ սիրելի ընկերներ!

Սիրելի ընկերներ Ձեզ հետ ուզում եմ կիսվել ինձ համար շատ ուրախալի մի նորությամբ:
«իրականացավ ապուշիս երազանքը» իչպես կասեր հայտնի ֆիլմի միամիտ հերոսը...
Ֆոտոխցիկների մասին շատ եմ գրել բլոգում, ու շատ եմ տանջվել դրանց ընտրության հարցում, անընդհատ ինձ համոզում էի չմտածել ֆուլ ֆրեյմ ֆոտոխցիկի մասին, ու բավարարվել եղածով կամ էժան այլընտրանքներ փնտրել:
Սյդ թեմայով նույնիսկ մի շարք հոդվածներ գրեցի.
- «Canon 5D, Canon 5D Mark 2 VS Canon 550D»
թե ինչու պետք չէ առնել միջանկյալ մոդելներ
- Կոնկրետ ի՞նչ ֆոտոխցիկ գնել - կամ Ասք Canon 1100D-ի մասին
բավականին բուռն արձագանք ստացավ հոդվածը, ես նույնիսկ պատվիրեցի այս ֆոտոխցիկից (հետո չեղարկեցի պատվերը)
- Կրկին ֆոտոխցիկների ու օբյեկտիվների մասին
որտեղ ինքս ինձ համոզում էի ֆուլ-ֆրեյմի առավելությունը կոմպենսացնել fish-eye օբյեկտիվով - չստացվեց
- Միջին ֆորմատի ֆոտոխցիկ... արդյո՞ք արժե...
սկսեցի մտածել ժապավենային ֆոտոխցիկի մասին, որպես այլընտրանք, բայց Հայաստանի պայմաններում դա պրակտիկ չէ և կապված է շատ մեծ բարդությունների հետ:
- Լավ լուր Nikon-ամոլների համար
այս հոդվածում ցեխը կոխեցի Canon 5D Mark II-ը և մի քիչհույս տվեցիզվարճացրեցի նիկոնամոլներին
- Ինչպե՞ս փոխել Canon 450D-ի կոտրված LCD էկրանը
վերջապես փոխեցինք իմ հին ու բարի ֆոտոխցիկի LCD էկրանը և վաճառեցի այն:
Սա այն ֆոտոխցիկն էր որի միջոցով կատարվել են իմ բոլորգլուխգործոցներըերեսատեղի լուսանկարները
Եվ վերջապես ! Adorma-ն և B&H Photo-ն հայտարարեցին աննախադեպ զեղջեր Canon 5D Mark II ֆոտոխցիկի համար` գինը դարձնելով $1990 ! Պատկերացնում ե՞ք ինչ ուրախություն :)
Բարեբախտաբար մի շատ մտերիմ անձնավորություն այդ պահին գտնվում էր ԱՄՆ-ում և շատ արագ գումար հայթայթեցի ու ֆոտոխցիկը պատվիրեցի այդ մարդու միջոցով: Մեր պատվիրելուց մի քանի օր անց գինը կրկին բարձրացավ և այժմ $2175 է:
Երեկ վերջապես հնարավորություն ունեցա սեփական ձեռքերումս զգայլ այդ հրաշագեղ, սև գույնի, մեծ ու ծանր, հաստ ու բարակ, չնաշխարիկ ֆոտոխցիկը:
Կառավարման սեղմակները մի քիչ այլ դասավորություն ունեին, քանի իմ նախկին ֆոտոխցիկը, բայց շատ արագ ընտելացա: Միակ բանը, որի համար բացեցի գիրքը, դա վիդեո նկարելու ֆունկցիան հայտնաբերելն էր, քանի որ իսկզբանե դա անջատած է լինում:
Դեռևս ոչ մի դիտարժան լուսանկար չեմ արել, այդ իսկ պատճառով այժմ լուսանկարներ չեմ ցուցադրի: Հուսով եմ շաբաթվա վերջ ֆոտո արշավ գնալ և այդ նորելուկին փորձարկել ինչպես-որ հարկն է:
Հա... ինչ էի ասում... երազանքներն իրականանում են, դրա համար պարզապես մի $1000 պարտկով փող ա պետք :Ճ
Հիմա արդեն ոչ մի լաց ու կոց չեք լսի ինձանից, ես արդեն ունեմ ինձ անհրաժեշտ տեխնիկան, և էլ ոչ մի արդարացում չունեմ լավ նկարներ չլուսանկարելու :)
Այնպես, որ սպասեք
Իմիջայլոց ովքեր RSS հոսքերի ագրեգատր չեն օգտագործում, կարող են բաժանորդագրվել նոր հոդվածներին էլ փոստի միջոցով: Բաժանորդագրության ձևը կգտնեք ստորև:
Շնորհավոր, եղբայր: Տաղանդդ բացահայտելու նոր հնարավորություններ են բացվում, փաստորեն... :)
ReplyDelete@Aramazd
ReplyDeleteԱպրես Արամազդ ջան, իսկապես որ նոր հորիզոններ են բացվել