Հունվար 2011 - Ի՞նչ ֆոտոտեխցիկ գնել



Վերջի մեկ շաբաթվա ընթացքում չորս հոգու խորհուրդ եմ տվել հայելային Nikon գնել: Հիմա արդեն սիրտս վախ ա ընկել... կամ ես Canon-իստների դժոխք կգնամ... կամ Nikon-իստների դրախտ:
Բայց իրականությունն այն է, որ
Nikon-ը էսօրվա դրությամբ ավելի խելացի գնային քաղաքականություն է վարում, քան Canon-ը: Nikon-ը ավելի շատ օպցիաներ ա տեղադրում սկսնակների համար նախատեսված ֆոտոխցիկների մեջ, քան Canon-ը: Nikon-ը շատ ավելի որակյալ օբյեկտիվներ ա սարքում էժան գնային դիապազոնի մեջ, քան Canon-ը:

Իհարկե ես մնում եմ Canon տեխնիկայի օգտագործող, քանի որ ես ինձ համար հստակ կարող եմ ասել հանուն ինչի եմ վճարում ու ինչ եմ ակնկալում իմ ֆոտոտեխնիկայից: Բայց սկսնակներին սրանից հետո էլ շարունակելու եմ Nikon խորհուրդ տալ, քանի որ ավելի մատչելի է և ավելի քիչ չարչարանք է պահանջում «գունեղ» նկար ստանալու համար:

Հիմնական հիթային մոդելներն այս պահին սրանք են:

Nikon D3100             Nikon D5100            Nikon D7000

Հերթով դիտարկենք
Nikon D3100 
Կարելի է համարել ամենաէժան մինիմալ որակյալ կոմպլեկտը: Եթե ցանկանում եք Ձեր վճարած գումարի համար ստանալ առավելագույնը, ապա ընտրեք այս մոդելը:

Nikon D5100
Երկու հայրյուր դոլար թանկ է քան նախորդը, բայց փոխարենը դուք կստանաք դուրս եկող էկրան (Flip-out screen), մի քիչ ավելի մեծ դինամիկ դիապազոն՝ այսինքն լույս ու ստվերի գրանցման ավելի մեծ տիրույթ և մի քիչ ավելի մեգափիքսել, որը էական չէ:

Nikon D7000
Եթե դուք շատ լուրջ եք տրամադրված ֆոտոխցիկի ընտրության հարցում, ունեք համապատասխան գումար և դա Ձեր առաջին ֆոտոխցիկն է, ապա միանշանակ խորհուրդ կտամ ընտրել այս հրաշք մոդելը: Որը մի առիթով նույնիսկ համեմատել եմ Canon 5D Mark II-ի հետ և ուրախացրել Nikon-ամոլներին:


Գնի հարցում կողմնորոշվելու մասին
Ես գնային առումով միշտ կողմնորոշվում եմ  Amazon.com-ի գներով, և եթե որևէ այլ կայքում նույն տեխնիկան գտել եք անհամեմատ էժան և դա ակցիայի շրջանակներում չի, ապա դա կամ սուտ է, կամ լկտի սուտ է, կամ էլ ստատիստիկա է:

Սփյուռքահայ բարեկամներին դիմելու մասին
Եթե այնուամենայինվ որոշել եք գնել Ձեր ֆոտոտեխնիկան ԱՄՆ-ից (մասնավորապես Amazon.com-ից), ապա խնդրում եմ, Ձեր սփյուռքահայ բարեկամներին ուղարկել հենց այն հղումները, որոնք տեղադրել եմ, վերևում, քանի որ այդ դեպքում, դուք կունենաք Ձեր ցանկացած ֆոտոխցիկը, իսկ ես շատ փոքր կոմիսիոն վճար կաշխատեմ: Շահում եք դուք, շահում եմ մի քիչ էլ ես:)

Շահում եք դուք, շահում եմ մի քիչ էլ եսի մասին
Ես հանդիսանում եմ Amazon.com-ի գործընկերը, և ցանկացած բան որ գնեք ամազոնից, օգտագործելով այս հղումը կամ վերոհիշյալ հղումները,  ինձ կարող է որոշակի կոմիսիոն վճար բերել, իսկ Ձեզ՝ բավարարվածության զգացում և հետագայում նույնպես անաչառ կարծիք լսելու հնարավորություն:


Կարող եք կարդալ նաև

Comments

Popular posts from this blog

Ծաղկաքաղ