
Սա այն եզակի բնապատկերներից է, որ ռիսկ եմ արել սև ու սպիտակ դարձնել: Ես ընդհանրապես գույն եմ սիրում, շատ հագեցած հարուստ գեղեցիկ գույներ:
Ու ախատանքիս մեծ մասը որպես կանոն ուղղված է լինում գունային մշակմանը: Բայց կան դեպքեր,
երբ լուսանկարն ավելի արտահայտիչ է նայվում սև ու սպիտակի մեջ: Եվ սա
այդ դեպքերից մենկ է:
Այս լուսանկարում գույնը միայն խանգարող հանգամանք էր, քանի որ կարևորը դա
կոմպոզիցիան է ու երկնքի դրամատիկ լուսավորությունը: Այսինքն ընդհանուր կանոնը լուսանկարի
գլխավոր օբյեկտը շեշտելն է և դա կարելի է անել բազում մեթոդներով` կախված նկարի բավանդակությունից
ու գլխավոր օբյեկտից:
Երբեմն գլխավոր օբյեկը կարելի է շեշտել լուսաստվերային կոնտրաստի հաշվին,
երբեմն` գունային, երբեմն փոքր խորության (ինչպես
օրինակ դիմանկարներում),
և
այլն:
Իմ խորհուրդն այն կլինի, որ միշտ մտածեք գլխավոր օբյեկտի մասին,
ու այդ գլխավորը, կարևորը շեշտել ու ցույց տալ տվյալ լուսանկարի համար ամենահարմար
կերպով:
0 կարծիք::
Post a Comment