ՍԵՄԻՆԱՐ «Adobe Photoshop լուսանկարիչների համար»

Հարգելիներս, ցավում եմ, բայց այս սեմինարը չեղյալ է համարվել:
Ինչպես գիտեք սպասվում է հերթական մեռելոցը, և շատերը օգտագործելով այդ երեք օրը, քաղաքից դուրս են լինելու:
Այդ պատճառով շատերը չկարողացան մասնակցել սեմինարին և մասնակիցների մինիմալ քանակը չհավաքվեց:
Ուշադրություն: Սեմինարի օրը փոխվել է սեպտեմբերի 10-ին:
Հարգելի ընկերնե'ր, ինչպես արդեն գրել եմ՝ ցանկանում եմ Photoshop ծրագրի սեմինար կազմակերպել: Ուրախ եմ, որ միտքը լավ ընդունվեց, և նախնական հայտարարությունից հետո ութ հոգի սեմինարին մասնակցելու ցանկություն հայտնեց: Ինչը շատ ոգևորիչ է և ուրախալի: Այժմ արդեն հայտնի է սեմինարի վերջնական պլանը, օրը և վայրը:
Թեմա՝ Adobe Photoshop լուսանկարիչների համար (մակարդակ 1-ին)
Օրը՝ Սեպտեմբեր 10, 2011. Սկիզբը՝ 11:00
Վայրը՝ Հերացի 16 շենքի բակում (Այգեստան 2, տուն 43) (տես քարտեզը ներքևում)
Մասնակցության վճարը՝ 10.000 դրամ
Տևողությունը՝ 7 ժամ, ներառյալ մեկժամյա թեթև-սնունդ-ընդմիջում և սուրճի-ընդմիջում(ներ)՝ ըստ պահանջի:
Մաս 1 (3 ժամ)
- Գույնի կառավարման հիմունքներ (CMS)
- Թվային լուսանկար
- Հիստոգրամմա (Histogram)
- Levels
- Կորեր և նրանց գաղտնիքները (Curves)
- Contrast
- Split Toning
- Որտե՞ղ է թաքնված գույնը (Saturation)
- Տեղային մշակում (Masks)
Ընդմիջում (1 ժամ)
Մաս 2 (3 ժամ)
- Հստակություն (Sharpness)
- Smart Sharpen, Blur, Overlay, High Pass
- Այլ կարևոր գործիքներ
- Clone, Heal, Dodge, Burn
- Աշխատանքի ավտոմատացում (Actions)
- Մշակման Օրինակներ
- Հարց ու պատասխան
Ի՞նչ կարող են ակնկալել, սեմինարին մասնակցողները:
Սեմինարի ընթացքում դուք կծանոթանաք թվային լուսանկարչության առանձնահատկություններին, ետմշակման խնդիրներին, Adobe Photoshop ծրագրի աշխատանքի սկզբունքին և կտիրապետեք լուսանկարների հետ աշխատանքի հիմինական գործիքներին: Կկարողանաք կառավարել լուսանկարի գույնը, կոնտրաստը, հստակությունը: Կտիրապետեք տեղային մշակման հմտություններին:
Ո՞ւմ համար է նախատեղված այս սեմինարը:
Կարծում եմ սեմինարի նյութը հետաքրքիր կլինի ինչպես լուսանկարիչներին և դիզայներերին, այնպես էլ այն մարդկանց, ովքեր աշխատանքի բերումով առնչվում են լուսանկարների մշակման հետ:
Սեմինարի անցկացման վայրը:
Մասնակցությունը հաստատելու համար հարկավոր է մինչև սեպտեմբերի 7-ը գրել edgar@marukyan.com հասցեով, կամ զանգահարել 091-269747 (Էդգար):
Սեմինարի անցկացման վայրը:
Մեծացնել քարտեզը
Comments
Post a Comment