Երանոս լեռը և պարտվողի հոգեբանությունը

Շատ մեծ եռանդով ու ջանասիրությամբ ծրագրեցինք մի շատ հետաքրքիր ու խոստումնալից արշավ: Այս լուսաբացից հետո անընդհատ մտածում էի Երանոս լեռան գագաթին գիշերելու մասին:

Նախատեսվում էր մագլցել Երանոս լեռն ու գագաթին գիշերել՝ համապատասխանաբար լուսանկարելով մայրամուտ, գիշեր և լուսաբաց:

Նախապատրաստական փուլում արշավախմբի երեք անդամներից մեկը «զոհվեց»՝ Աբովյան փողոցի վրա մեջքն անզգուշորեն ոլորելով (չեմ ասի թե ով...:):
Մնացինք երկուսով՝ ես ու Կարապետը: Ինչ արած, հետդարձի ճանապարհ չկա, որոշել ենք՝ գնում ենք...


Կարապետը՝ Երանոս լեռան ֆոնին:

Այս պատմությունը հատկանշական է նրանով, որ սա առաջին դեպքն էր, երբ մենք չկարողացանք ի կատար ածել մեր ծրագրածը և ստիպված էինք լեռան լանջից հետ դառնալ ու տղամարդավարի ընդունել մեր պարտությունը:

Ինչպես ասում են, վատ արդյունքն էլ է արդյունք: Մենք մի քանի հետևություն արեցինք այս արշավից:

Նախ թերագնահատել էինք լեռան բարդությունը, մտածելով, որ այն ընդամենը 1800մ բարձրությամբ լեռ է, և ոչ մի դժվարություն չենք ունենա: Երկրորդ, առավոտից մինչ մայրամուտ արևը վառում է այն լանջը, որի վրայով պետք է բարձրանայինք լեռը: Եթե օդի ջերմաստիջանը մոտ 30 աստիճան էր, ապա քարերի ջեմաստիճանն անհամեմատ ավել բարձր էր և մենք «այրվում» էինք նաև ներքևից: Երրորդ, մենք չափազանց ծանր ուսապարկեր ունեինք: Հիմնականում այս լեռը բարձրանում են առանց 15-20 կգ-անաց ուսապարկերի, բայց մենք մտադիր էինք գիշերել լեռան գագաթին, և համապատասխանաբար ունեինք շատ իրեր՝ քնապարկ, վրան, ֆոտոխցիկներ, օբյեկտիվներ, շտատիվներ, սնունդ և այլն:

Կարծում եմ կարևորն այն է, որ նույնիսկ նահանջի դեպքում, չընկճվես ու քաջությամբ կրես անհաջողությունը՝ ի մտի ունենալով այն, որ լեռը դեռ շատ երկար այնտեղ կլինի և մենք դեռ հնարավորություն կունենանք այն մագլցելու...

Առաջին լուսանկարի ֆոնին Մասիս սարն է...

Comments

Popular posts from this blog

Ծաղկաքաղ