Vordan Karmir Goes Green !


Վերջերս ստուդիայում ֆոտոսեսիա արեցի Որդան Կարմիր խմբին: Ասեմ որ շատ հետաքրքիր ու միաժամանակ շատ բարդ է ստուդիայում լուսանկարելը: Այն առումով, որ ստուդիայում սպիտակ ֆոնի մեջ շատ հետաքրքիր կադրեր չես հորինի, ի հակադրություն բնության մեջ, կամ ինչ-որ շենքում լուսանկարելու ժամանակ: Բայց ստուդիայի համար, ամեն ինչ պետք է նախօրոք մտածել, էսքիզներ անել ու նույնիսկ պլանավորել հետագա մշակումը:

Այս անգամ վերջապես չալարեցի ու սովորեցի այդքան «ԶԱՀԼԱ» ու «ԴԱԺԱՆ» մազերը ֆոնից կտրելու տեխնոլոգիան իր ողջ ներուժով: Մինչ այս պահը պարզապես դրա կարիքը չէր եղել, կամ էլ չէր եղել բարձր որակի ֆոն կտրելու պահանջը: Ուրախ եմ, որ այդ մի պահն էլ յուրացրեցի ու արդեն մեծ վստահությամբ կկտրեմ բոլորի մզաերը առանց «ախ» քաշելու :)
Դրա համար պետք է պարզապես սովորել Photoshop CS5-ի Refine Edge գործիքի հնարավորությունները:

Մշակելու ընթացքում փորձեր կատարելիս կամաց կամաց շեղվեցի ու ընկա երևակայությանս գիրկը... իսկ ինչու ոչ, Որդան Կարմիր խումբը նույնիսկ երգ ունի Էվոլուցված տիզի մասին :)) Անպայման լսեք:

Դե սպասում եմ Ձերդ կարծիքներին... ոնց ա՞ առաջին աննորմալ փորձս...

Comments

Popular posts from this blog

Ararat Armenian Brandy Հայկական Կոնյակ