Վերջալույսի դրաման և որսորդները

Բարեբախտաբար շուտ գտա իմ փնտրած կոմպոզիցիան և սա դարձավ այն կադրերից, որը նկարելու ժամանակ արդեն գիտես, որ վերջում ինչ-որ լավ բան կստացվի:
Ինքնագոհ ու մեծ վստահությամբ ետ էս դառնում տուն՝ հույսով, որ այսօր գոնե մեկ լավ
Հենց այս մոտոցումն է, որ լուսանկարչությանը (նկարչությանը) վեր է բարձրացնում բոլոր այլ տեսակի սուտ բնասիրություններից, ինչպիսին է օրինակ որսորդությունը: Ես պարզապես չեմ հասկանում, թե ինչպես կարող է 21-րդ դարում «որսորդ» մասնագիտություն գոյություն ունենալ: Չեմ հասկանում... քանի որ փոխվել է և մարդկանց ապրելապերպը և արժեքները, որոնցով ապրում են ժամանակակից մարդիկ: Այլևս անհրաժեշտություն չկա որսորդության: Շատ եք ցանկանում միս ուտել, գնացեք խանութ ու առեք ինչ-որ ֆերմայի, ինչ-որ աննասունի միսը:
Բայց, ոչ թե ցռան սրիկայի պես դարան մտնես կենդանիների ջուր խմելու վայրում, ու 100 մետրից դիպուկահարով սպանես ջուր խմող կենդանուն... վերջում էլ գնաս նստես զոհիդ վրա ու գլուխը ձեռքիդ մեջ նկարվես՝ ի նշան «մեծ տղամարդկության»: Ասեմ իմացեք, ինձ համար, համասեռամոլներն ավելի շատ տղամարդ են քան դուք:
Դուք միայն մի ճանապարհ ունեք մարդ դառնալու... այն է որսորդական զենքը փոխարինել ֆոտոխցիկով...
Իսկ դուք ին՞չ կարծիքի եք որսորդության մասին....
Եվ առհասարակ ֆոտոյի հետ կապված ցանկացած նախաձեռնություն ողջունում եմ ու հնարավորությանս չափով սատարում: Այսօր մի նոր կայք http://photomol.com/ է գործի դրվել իմ ընկեր Աշոտ Առուշանյանի կողմից: Այնտեղ արդեն կան շատ հետաքրքիր նորություններ ֆոտոյի աշխարհից: Հեղինակը խոստանում է այն թարմացնել հաճախակի: Այնպես որ, մտեք, կարդացեք:
Comments
Post a Comment