Ի՞նչ կապ ունի շախմատը տրամաբանության հետ

Հուրախություն շախմատի դասատուների, սեպտեմբերի 1-ից դպրոցներում շախմատ առարկա է մտցվելու, և դրա հիմնական արգումենտն այն է, որ «շախմատ խաղացող երեխայի տրամաբանությունն այլ է»:
Այն որ շախմատը դա ուղեղի մարզանք է, դրա հետ հիամամիտ եմ, բայց արդյո՞ք շախմատ խաղալը զարգացնում է տրամաբանությունը:
Խաղային իրադրությունը գնահատելը և համապատասխան հետևություն անելը կատարվում է խաղի կանոնները հասկանալու և պատճառահետևանքային կապը տեսնելու հաշվին:
Իսկ դա տրամաբանություն գործիքի մի շատ փոքրիկ մասն է կազմում և շատ քիչ է նպաստում երեխայի ձևական/մաթեմատիկական տրամբանության զարգացման վրա: Իսկ ձևական տրամաբանության ամենակարևոր ու կենսական նշանակություն ունեցող մասը թերևս վերացարկում կրառելու ունակությունն է:
Շատ հաճախ առօրյա կյանքում մենք բախվում ենք հենց ձևական տրամաբանության բացակայության հետ: Դրա վառ օրինակն է լրատվամիջոցների տխմար հոդվածները:
Օրինակ այս հոդվածի վերնագիրը: «Facebook-ը սիֆիլիս է տարածում»: Պարզ է, որ ֆեյսբուքը վեբ-ծրագիր է և չի կարող որևէ վիրուս տարածել: Պարզապես մի քանի հոգի կենակցել են ֆեյսբուքով ծանոթացած անձի(անձանց) հետ, ովքեր եղել են սիֆիլիսի վարակակիր:Տվյալ դեպքում ֆեյսբուքի փոխարեն կարող էր լինել SST (ականջդ կանչի) օնլայն շփման ծրագիրը:
Այսինքն նախ պետք է վերացարկել ֆեյսբուքը առցանց սոցիալական ցանցի, և խոսել ընդհանրապես սոց-ցանցերից՝ առանց մասնավորեցնելու, քանի որ ծանոթությունը, շփումը և սեռական ակտը ֆեյսբուքի մասնավոր որակական բնութագրիչները չեն: Իսկ այն մարդիկ, ովքեր իվիճակի չեն վերացարկում կատարելու, կոչվում են կլինիկական դեբիլ:
Մյուս կարևոր հասկացությունը դա անալոգիան է: Սա այն դեպքն է, երբ նման հակտանիշներով երևույթներին վերագրում ենք համանման վարքագիծ և հակառակը:
Մեր դպրոցում, երբ ինչ-որ մի աշակերտ ասում էր, որ մոռացել է օրագիրը տանը, ուսուցիչը պատասխանում էր «Գլուխդ մոռանայիր տանը»:
Սա կեղծ անալոգիա է, քանի որ գլուխը և օրագիրը ավելի շատ տարբեր հակտանիշներ ունեն, քան նման, և շատ դժվար է գլուխը մոռանալ տանը: Ճիշտ անալոգիան կլիներ օրինակ «պայուսակդ էլ մոռանայիր» արտահայտությունը: Քանի որ երկուսն էլ կապված են դասապրոցեսի հետ և երկուսն էլ ֆիզիկապես հնարավոր է մոռանալ տանը:
Կեղծ անալոգիայի օրինակ #2
ՀԱԿ-ը էթիկայի որևէ խախտում թույլ չի տվել. Լ.Զուրաբյան«Էթիկայից թող չխոսի այն իշխանությունը, որը ամեն քայլափոխին զբաղված է ժողովրդավարական ազատությունների խախտումով»:
Վերաձևակերպենք. «Արհամարհանքը դա վիրավորանք չի, քանի որ դու Բյուզանդի փողոցից մարդկանց տեղահան ես արել»: Զգում ե՞ք աբսուրդը:
Տխմար բառը վիրավորանք է անկախ նրանից, թե իշխանությունը ինչքան վատ է վարվել ժողովրդի ազատությունների հետ: Տխմար բառի իմաստը ինվարիանտ է իշխանության փիս գործողությունների նկատմամբ:
Այս տեսանկյունից եթե նայեք, ապա պարզ կդառնա, որ շախմատը կենսական նշանակություն ունեցող ձևական տրամաանության հետ շատ քիչ է կապված և դժվար թե դա նպաստի երեխաների տրամաբանության զարգացմանը և բուժի կլինիկական դեբիլներին:
Ես շախմատի փոխարեն կառաջարկեի բարձր դասարանների ծրագրի մեջ մտցնել տրամաբանություն առարկան և այն զուգակցել պրակտիկ առաջադրանքներով, ինչպիսին են լրատվամիջոցների և քաղաքական գործիչների ելույթների վերլուծությունը: Դա նախ և առաջ կզարգացներ երեխաների տրամաբանությունը, կշատացներ իրատեսությունը, կնվազեցներ անհիմն կոմպլեքսները և կօգներ երեխաներին դիմակայել զամբոտուփից հորդացող ամենօրյա լկտի ստերին:
Տրամաբանության մասին դեռ շատ ենք խոսելու...
Comments
Post a Comment