Անորակ տպագրիչների մասին

Լուսանկարների տպագրության մասին մի անգամ արդեն արտահայտվել եմ այստեղ... բայց թեման դեռ ակտուալ է և չեմ կարող չանդրադառնալ դրան:
նկարդ անորակ ա, նկարի կեսը շաղված ա...
Ուղերձ տպագրությամբ զբաղվող մեծամիտ մարդկանց:
-Այ մեծամիտ  «ամենագետներ», երբ պիտի հասկանաք, որ դուք ամենախելացին չեք, որ դուք ֆոտոշոփի ամենաուժեղ վարպետները չեք, որ դուք դեռ շատ ու շատ բաներ չգիտեք, որ միշտ կարելի ա ինչ-որ նոր բան սովորել: Ե՞րբ այ Levels-ի մասնագետներ :))

Էդ մարդկանց, որ մի բան ել ասում ես, սկսում են առանց լսելու վիճաելը: Ախր ամոթ չի բան սովորելը... ինչի եք էդքան մեծամիտ:

Հիմա արդեն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ.
  • Լուսանկարի չափերի ցանկացած փոփոխություն, հանգեցնում է լուսանկարի հստակության կորստին: Չափերը փոխելուց հետո անպայման պետք է վերականգնել հստակությունը: Լուսանկարի չափը պետք/կարելի է փոխել միայն մեկ անգամ !!!! Առավե ևս այն դեպքերում երբ լուսանկարը ունի փոքր ГРИП:
     
  • Փոքր ГРИП-ով նկարած նկարները, անորակ չեն, պարզապես փոքր ГРИП-ով են նկարված... զավեշտալի է, բայց նրանք սա չեն հասկանում:))))))
     
  • Levels գործիքով չի կարելի մշակել ցանկացած լուսանկար, դա տգիտություն է կամ ֆոտոշոփային անգրագիտություն: Դա լուսանկարի իմաստը չհասկանալու հետևանք է:
Թերևս կա մի բան, որ տպագրատներում շատ լավ են անում: Օրինակ շատ լավ տրիապետում են ֆոն փոխելու արհեսին: Կարող են ձեր նկարը մոնտաժել Անժելինա Ջոլիի նկարի հետ... կամ հակառակը՝ Բրեդ Պիտի հետ:)

Կարծում եմ այս խնդիրները հեշտությամբ կլուծվեն, այն ժամանակ, երբ լավ որակի լուսանկար տպելու պահանջ առաջանա լուսանկարիչների մոտ ու սկսեն մի քիչ քթի մազություն անելը նման հարցերում: Բայց ավաղ լուսնակարիչներից շատերը լուսանկար չեն տպում, և չեն բախվում նման խնդիրների հետ:

Հ.Գ. Իսկ ես դեռևս զբաղված եմ «Adobe Photoshop լուսանկարիչների համար» սեմինարի բովանդակությունը վերջնական տեսքի բերելով, համապատասխան նյութերը պատրաստելով: Կարծում եմ ավելի մեծ մաս կհատկացնեմ հստակությանը և գունային շտկման պրոցեսին, քանի որ ինչքան հասկանում եմ, դրանք շատ ակտուալ և հրատապ թեմաներ են:

Comments

Popular posts from this blog

Ծաղկաքաղ