
Այսօր լուսանկար էի տպում, ու հերթական անգամ համոզվեցի, որ մեր ֆոտո-տպագրության կետերը պատրաստ չեն լուրջ տպագրության: Նրանց հաճախորդները հիմնականում ընտանեա-քեֆչի նկարներ են տպում ու որակի առումով այդան էլ պահանջկոտ չեն:
Կոնկրետ տպագրատների անուն չեմ ուզում նշել, քանի որ հիմնականում իրարից չեն տարբերվում ու բոլորն էլ տպում են միանման վատ :)
Հիմնական խնդիրները որ նկատել եմ տպագրատներում հետևյալն են
- Կարող են առանց խղճի խայթի լուսանկարը մի քանի անգամ resize անեն՝ չհասկանլով որ ամեն անգամ լուսանկարի չափերը փոխելիս, լուսանկարը շաղվում է:
- Ոչ մի անգամ չեմ տեսել, որ նկարի չափերը փոխելուց հետո ինչ-որ բան անեն, որ լուսանկարի հստակությունը վերականգնվի:
- Անկախ նրանից, թե լուսանկարի որ մասն է մուգ կամ բաց, նրանք աշխատում են միմիայն Levels գործիքով, որը մեր մեջ ասած շատ կացին գործիք է:
- Կալիբորվկա ասած բառը գոյություն չունի:
- Անհասկանալի ու անտրամաբանական գները:
Օրինակ 15x20 չափը արժե 120 դրամ, իսկ 30x40 չափը (որը ընդամենը 4 հատ 15x20 լուսանկար է) արժե 2000-ից 2500 դրամ... ինչ ասեմ... հին Հայկական մաթեմատիկա է :) - և այլն
Տպագրության դառը փորձ ունեցողներին ուզում եմ հարցնել, դուք որտեղ ե՞ք տպում Ձեր լուսանկարները ու ինչ խնդիրների եք հանդիպել:
Խորհուրդ տվեք, խնդրում եմ, որտեղ կա որակյալ տպագրություն:
Էդգար ջան մեծ չափի նկարի գներն ուղղակիրոեն բխում են դժբախտության վրա փող չխնայելու հայ մարդու ավանդական խասյաթից... կամ ավելի կոնկրետ` մեռելի նկարի գինն ա դա... ու կապ չունի դու էդ չափի ինչ ես տպում, քանի որ էդ չափի գինն այլ տրամաբանությամբ ա որոշվում...
ReplyDeleteԻսկ լավ տպագրություն եթե գտնես ինձ էլ տեղը կասես :)
հա դե էդ պահը կա... բայց դե ամեն դեպքում ներվայնանում եմ :)
ReplyDeleteլավ քննարկում ա ծավալվել, որ վերջում պարզենք թե որն ա լավը , քեզ ել կասեմ տեղը