Adobe Photoshop լուսանկարիչների համար

մասին: Կարծես թե իսկապես դրա պահանջը կա, ու ես էլ իսկապես ասելիք ունեմ այդ
բանագավռում: Միանգամից ասեմ, որ ես ինձ Հայաստանի լավագույն լուսանկարիչը չեմ
համարում ու շատ հեռու եմ աստղային հիվանդությունից:
Սակայն ժամանակի ընթացքում կուտակվել է, գիտելիքների որոշակի պաշար, որն արդեն
դժվարանում եմ հոդվածների ու վիդեո դասերի տեսքով փոխանցել: Իհարկե դեռ կշարունակեմ
առցանց հոդվածների և վիդեո-դասերի ավանդույթը, բայց ավելի խորը կարող եմ այդ թեմաները
բացել միայն սեմինարի ընթացքում:
Միևնույն ժամանակ չեմ պատրաստվում իմ և այլոց ժամանակը սպանել անհեթեթ,
երկարաժամկետ դաընթացների վրա: Ցանկանում եմ կազմակերպել մեկ օրանոց (4-6 ժամանոց),
ինտենսիվ դասընթաց՝ հագեցած ինֆորմացիայով և կիրառական գիտելիքով:
Պայմանականորեն առանձնացնում եմ երկու տեսակի սեմինարների կազմակերպում.
- «Ի՞նչպես կատարել մշակում»
- «Ի՞նչ արդյունքի ձգտել»
«Ի՞նչպես կատարել մշակում»-ը դա մեծ մասամբ նվիրված կլինի Photoshop-ի հնարավորություններին:Այս սեմինարի պլանն արդեն սևագրել եմ, և ներկայացնում եմ Ձեր դատին:
Լուսանկարչական սեմինար 1:
Adobe Photoshop լուսանկարիչների համար
- Գույնի կառավարման հիմունքներ (Color Management Basics)
- Կորեր և նրանց գաղտնիքները (Curves)
- Split Toning
- Contrast
- White Balance
- Տեղային մշակում (Masks)
- Որտե՞ղ է թաքնված գույնը (Saturation)
- Հստակություն (Sharpness)
- Համացանցի համար
- Տպագրության համար
- Lab գունային տարածություն
- Աշխատանքի ավտոմատացում (Actions)
- Հարց ու պատասխան
Սեմինարի վայրը և կոնկրետ օրը դեռևս որոշված չէ: Ամենայն հավանականությամբ այն կլինի
Օգոստոսի վերջին: Ավելի ստույգ կգրեմ՝ դասընթացի պլանը վերջնական տեսքի բերելուց հետո:
Կաշխատեմ դասընթացն այնպես կազմակերպել, որ մասնակցության վճարը չգերազանցի 10.000 դրամը: Թերևս մի տեխնիկական խնդիր կա, պետք է HD Projector հայթայթել, որպեսզի հնարավոր
լինի ամեն ինչ տեսնել բարձր որակով:
Հետաքրքրվողները կարող են նախապես գրանցվել՝ գրելով edgar@marukyan.com հասցեին:
Կաշխատեմ դասընթացն այնպես կազմակերպել, որ մասնակցության վճարը չգերազանցի 10.000 դրամը: Թերևս մի տեխնիկական խնդիր կա, պետք է HD Projector հայթայթել, որպեսզի հնարավոր
լինի ամեն ինչ տեսնել բարձր որակով:
Հետաքրքրվողները կարող են նախապես գրանցվել՝ գրելով edgar@marukyan.com հասցեին:
Comments
Post a Comment