(չ) ՍԵՎ ու ՍՊԻՏԱԿ լուսանկարչություն

Թերևս մի հանգամանք կա, որն ինձ հանգիստ չի տալիս: Դրանք այն լուսանկարներն են,
որոնք դարձել են սև ու սպիտակ հենց ֆոտոխցիկի մեջ: Այսինքն ֆոտոխցիկի վրա ընտրում են սև ու սպիտակ ռեժիմը և սկսում լուսանկարելը: Արդյունքում, որպես կանոն, ստացվում են անկոնտրաստ մոխրագույն լուսանկարներ, որոնք ոչ մի կերպ չես կարող անվանել սև ու սպիտակ:
մոտավորապես այսպիսի նկարներ:

Պետք է հիշել, որ սև ու սպիտակ լուսանկարչության գլխավոր բաղադրիչը, գլխավոր ճարտարապետը, հիմքը, հենարանը և անկյունաքարը դա ԼՈՒՅՍն է: Իսկ ավելի ճիշտ լույսի ու ստվերի խաղը: Մասնավորապես կոնտրաստը՝ այդ լույս ու ստվերի մեջ:
Տվյալ լուսանկարը կարելի է մշակել օրինակ այսպես: Բայց ոչ մի ֆոտոխցիկ նման մշակում չի կատարի Ձեր փոխարեն: Արդ, ավելի լավ է լուսանկարը նկարեք գունավոր, և հետո գրաֆիկական խմբագրիչի մեջ ստանաք Ձեր ուզած լույս ու ստվերը և կոնտրաստը:

Ես սև ու սպիտակ լուսանկարչության գուռու չեմ, բայց մի քանի պարզ կանոններ գիտեմ, որոնք կարծում եմ օգտակար կլինեն սկսնակների համար:
Լավ սև ու սպիտակ լուսանկար ստանալու համար անհրաժեշտ է.
- Լավ շեշտված լույս ու ստվեր(ներ):
Գունավոր լուսանկարն առանց դրամատիկ լույսի կարող է գեղեցիկ լինել գունային կոնտրաստի և կոմպոզիցիայի հաշվին, բայց սև ու սպիտակ նկարում կոմպոզիցիայից բացի, նախապայման է դրամատիկ լույսի և ստվերի համադրությունը:
- Մեկ, երկու կամ առավելագույնը երեք գլխավոր օբյեկտ:
Քանի որ մարդը սև ու սպիտակ պատկերի մեջ իվիճակի չէ երեքից ավել օբյեկտների համադրություն տեսնել/նկատել և հիանալ: Այլ կերպ ասած, սև ու սպիտակ լուսանկարի մեջ պետք է ձգտել պարզության՝ օգտագործելով մինիմալ քանակի օբյեկտներ կոմպոզիցիայի մեջ: Որպես ասածիս վառ օրինակ կարող էք նայել Josef Hoflehner-ի լուսանկարները:
- Չօգտագործել ֆոտոխցիկի «սև ու սպիտակ» ռեժիմը:
Վերևում արդեն գրեցի սրա թերությունների մասին: Մի առիթով ցույց կտամ թե ինչպես կարելի է Photoshop ծրագրում 9 տարբեր եղանակներով գունավոր լուսանկարը դարձնել սև ու սպիտակ:
- Չդարձնել լուսանկարը սև ու սպիտակ զուդ այն պատճառով, որ գույները չեք հավանում, կամ չեք կարողանում գունային ճիշտ (ձեզ հաճելի) մշակում կատարել:
Տվյալ դեպքում ավելի լավ է սովորել գույնի հետ աշխատելու սկզբունքները և ստանալ գեղեցիկ գունավոր լուսանկար:
Եվ երկու լուսանկարներ իմ սև ու սպիտակ լուսնակարների ֆոնդից:)

«Մանուկներ», Հաղթանակի զբոսայգի

Comments
Post a Comment