Շաբաթվա լուսանկարիչ՝ Բրյուս Պերսի


Այսուհետ ամեն շաբաթ այս բլոգում կներմակացնեմ մի հրաշալի լուսանկարչի (կենդանի կամ մահացած), ում աշխատանքներից անձամբ ես շատ բան եմ սովորել:

Այս շաբաթ ներկայացնում եմ առաջին լուսանկարչին և նրա անունն է Բրյուս Պերսի:

Ծնվել է 1967թ, շոտլանդիացի է: Այժմ ապրում է էդինբուրգում: Բազմաթիվ անգամներ տպագրվել է հանրահայտ ամսագրերում և գրքերում,  գրել է բազմաթիվ հոդվածներ լուսանկարչության վերաբերյալ, այժմ էլ կազմակերպում է լուսանկարչական դասընթացներ Էդինբուրգում:

Ես նրան կանվանեի կոմպոզիցիայի գուռու, զգացմունքային լուսանկարներ ստեղծող հրաշագործ, պարզության ասպետ ու գույնի վարպետ!

Նա իր կայքում վարում է բլոգ (անգլերեն լեզվով), որտեղ խոսում է լուսանկաչության մասին: Եթե անգլերեն գիտեք, ապա խորհուրդ եմ տալիս անպայման կարդալ բլոգը. այտեղից շատ օգտակար գիտելիքներ կարելի է քաղել:

Նրա անձնական կայքը՝ http://www.brucepercy.co.uk/
Բլոգը՝ http://www.brucepercy.co.uk/blog/
Ինձ առավել շատ դուր են գալիս նրա Իսլանդիայի լուսանկարների շարքը
Լուսանկարը՝ Բրյուս Պերսիի: Գող ավազակ դիզայներներին խորհուրդ կտամ չգողանալ այս լուսանկարը... ամոթ ա:

Comments

Popular posts from this blog

Ծաղկաքաղ