Որոշ հարցեր Ֆոտոխցիկների վերաբերյալ


Ի՞նչ լուսանկարչական ապարատ գնել
                 - կամ՝ ինչպես ընտրել ֆոտոխցիկ
Նման որոշում կայացնելու համար պետք է հիշել, որ միանշանակ պատասխան չկա, քանի որ համապիտանի (ունիվերսալ) ֆոտոխցիկ գոյություն չունի: Նույնիսկ արհեստավարժ լուսանկարիչները մի քանի ֆոտոխցիկ և բազում օբյեկտիվներ են օգտագործում միայն մեկ ժանրում աշխատելու համար: Օրինակ կարող եք ունենալ թանկանոց օբյեկտիվ, որը շատ լավ որակ է ապահովում բնապատկերների համար, բայց բացարձակ անպիտան է դիմանկարների համար: Այդ է պատճառը, որ պետք է հստակ գիտակցել՝ ինչ ենք ցանկանում նկարել և ինչ փոխզիջման պետք է գնալ գին/որակ համամասնությունը պահելու համար:
Կարծում եմ արժե սկզբից ֆիքսել այն առավելագույն գինը, որ դուք պատրաստ եք վճարել ֆոտոտեխնիկայի համար և այնուհետև ընտրություն կատարել այդ գնային կատեգորիայում: Տվյալ կատեգորիայում Ձեզ բավարարող ֆոտոխցիկ եթե չգտաք, ապա պետք է կամ գնային սահմանը բարձրացնել, կամ հստակ սահմանել առաջնայինությունները, և հասկանալ թե ի՞նչ փոխզիջման եք պատրաստ գնալ: Ահա մի քանի հարցեր որոնք կօգնեն ձեզ.
  • ֆոտոխցիկի չափսերը (գրպանում տեղավորելու համար)
  • լուսանկարի որակը
  • շատ կադր/վայրկյան նկարելու հնարավորությունը
  • շատ zoom անելու հնարավորությունը
  • վատ լուսավորության պարագայում լավ որակ ստանալը
  • օբյեկտիվ փոխելու հնարավորությունը
  • RAW ֆորմատով լուսանկարելը
  • Վիդեո տեսագրելու հնարավորություն
  • և այլն

Ո՞րն ա ավելի լավը, Canon-ը, թե Nikon-ը, Sony-ն թե Pentax-ը, ...
 - սա շատ արհեստական հարցադրում է: Իզուր չի, որ լուսանկարիչները կատակով միմյանց անվանում եմ Canon-ի դավանող կամ Nikon-ի կամ մեկ այլ բրենդի: Այսինքն դա միայն նախընրանքի, ճաշակի, հարամարության հարց է: Իսկ իրականությունն այն է, որ եթե դու արդեն ունես օրինակ Nikon-ի մի քանի լավ օբյեկտիվ, դու «ստիպված» հաջորդ ֆոտոխցիկը գնելիս Nikon-ի մոդելներն էս նայում, քանի որ չես ցանկանում (կամ շատ դժվար է) փոխել ամբողջ Nikon-ական տեխնիկադ մեկ այլ բրենդի հետ:
Իսկ լավ լուսանկարներ կարելի է անել ցանկացած բրենդի ֆոտոխցիկով:


Ի՞նչպես քիչ լուսավորության (low light) պայմաններում լավ նկար ստնալ
 - գնեք շտատիվ :) Իսկ եթե ավելի լուրջ, ապա կարելի է պայմանականորեն 2 դեպք դիտարկել:
    Դեպք 1՝ վատ լուսավորության պայմաններում մարդ նկարելու համար անհրաժեշտ է լավ ֆոտոբռնկող սարք (flash) կամ «արագ» օբյեկտիվ, որը կունենա դիաֆրագմայի համեմատաբար փոքր թիվ՝ օրինակ F/1.8 կամ F/1.4: Իսկ մենք գիտենք, որ դիաֆրագմայի թիվը հակադարձ մեծություն է, այսինքն՝ ինչքան փոքր է դիաֆրագմայի թիվը, այնքան մեծ է օբյեկտիվի լույս ընկալելու ունակությունը: Իսկ սա իր հերթին նշանակում է, որ կարող ենք նկարել ավելի մեծ արագությամբ, քան օրինակ F/5.6 դիաֆրագմայով օբյեկտիվի դեպքում:
    Դեպք 2՝ վատ լուսավորության պայմաններում քաղաքային տեսարաններ կամ բնապատկերներ լուսանկարելու համար միակ անհրաժեշտ պարագան շտատիվն է: 
Շտատիվի միջոցով անշարժացվում է ֆոտոխցիկը և վերանում է նկարը լղոզելու վտանգը:
Այստեղ չեմ ցանկանում ISO պարամետրից խոսել, քանի որ բարձր ISO-ով նկարելը կատարվում է նկարի որակի կորուստի հաշվին:


Ինչպե՞ս համեմատել ֆոտոխցիկների տեխնիկական պարամետրերը
 - Ֆոտոխցիկների առավելություններն ու թերությունները համեմատելու համար կարող եք օգտվել այս կայքից http://snapsort.com/compare:
Եթե դուք տիրապետում եք անգլերեն լեզվին, ապա առաջարկում եմ կարդալ Ken Rockwell-ի խորհուրդները, որտեղ մանրամասն ներկայացնում է ֆոտոխցիկների առավելություններն ու թերությունները: Նկարագրությունները հիմնականում վերաբերվում են Canon և Nikon ֆոտոխցիկներին:


Տերմինաբանական բառարան
  • ֆոտոբռնկող սարք (вспышка, flash)  - ֆոտոխցիկի արտաքին կամ ներկառուցված սարք, որն ակնթարթային լուսավորություն է ստեղծում՝ վատ լուսավորության պայմաններում լուսանկարելու համար:
  • «արագ» օբյեկտիվ - համեմատաբար փոքր դիաֆրագմայի թիվ ունեցող օբյեկտիվ


Այլ հոդվածներ Ֆոտոդպրոց բաժնում

Comments

  1. Էդգար ջան շատ ապրես, մեծ աշխատանք ես տանում: Լավ նյութա, հուսով եմ շարունակություն կունենա :)

    ReplyDelete
  2. @Վարդգես Ստեփանյան

    Դու էլ ապրես Վարդգես ջան.
    շարունակությունն էլ հարցերի կուտակվելու հետ կլնի

    ReplyDelete
  3. Էդգար ջան հատկապես շատ ապրես էն բանի համար, որ էս թեմայով գրում ես հայերեն, քանի որ մեր լեզվով նման նյութերի ու ընդհանրապես ուսանելի նյութերի սղությունն աննկարագրելի է...

    ReplyDelete
  4. @Քրիստ / Krist մենակ թե շատ մեծ խնդիր կա տերմինաբանությունը թարգմանելու առումով:

    ReplyDelete
  5. Իսկ ի՞նչ կասեք այս սրա մասին՝ http://reviews.cnet.com/digital-cameras/nikon-coolpix-l810-black/4505-6501_7-35182759.html

    շատ թույլ է?

    ReplyDelete
  6. ճիշտն ասած, դժվար է նման հարցի պատասխանելը, քանի որ հանդիպակաց հարց է առաջանում
    իսկ ինչի՞ց է թույլ:
    անձամբ ես կխուսափեի 26x zoom ցանկացած բանից:

    ReplyDelete
    Replies
    1. Իսկ ընդհանուր առմամբ? սկզբի համար արժե օգտագործել? վախենամ նկարները այդքան էլ լավը չլինեն

      Delete
    2. Հարգելի Մարինե, ես բոլոր մոդելների հետ ծանոթ չեմ, պարզապես սկզբունքներ եմ առանձնացրել, որով կարելի ա առաջնորդվել ֆոտոխցիկ գնելիս:
      իսկ նկարի լավ ու վատը....
      գոնե սկզբի ժամանակահատվածում մոռացեք շատ բարձր տեխնիկական որակի մասին, ու աշխատեք կադրի բովանդակության ու կոմպոզիցիայի մասին:
      իսկ դրա համար ցանկացած ֆոտոխցիկ էլ կարելի է օգտագործել

      Delete
    3. լավ, անչափ շնորհակալ եմ:

      Delete
    4. միշտ ուրախ եմ , օգտակար լինել:

      Delete

Post a Comment

Popular posts from this blog

Ararat Armenian Brandy Հայկական Կոնյակ