Թյուր պատկերացումներ և սխալ հարցադրումներ

Այստեղ կփորձեմ փարատել լուսանկաչության մասին որոշ սխալ պատկերացումներ, որոնք շատ հաճախ ունենում են սկսնակ լուսանկարիչները: Դրանք մեծ մասամբ կապված են լուսանկարչական տեխնիկայի հետ: Այդ թյուր պատկերացումները գալիս են ֆոտոխցիկներ արտադրող կազմակերպությունների գովազային քաղաքականությունից:
- ճիշտ չէ, քանի որ մեգափիքսելների քանակը բնութագրում է միայն ստացվող նկարի ֆիզիկական չափերը, և ոչ թե որակը:
Լավ ֆոտոխցիկով արված լուսանկարները մշակելու կարիք չեն ունենում
- ճիշտ կլինի ասել՝ լավ ֆոտոխցիկից ստացված լուսանկարները ավելի քիչ ետմշակման կարիք ունեն, քան՝ ավելի թույլ ֆոտոխցիկի նկարները:
Չի կարելի լուսանկարը Photoshop-ով մշակել՝ թե չէ բնությունը կնեղանա
- ինչպես արդեն նշեցի վերևում, որևէ ԼԱՎ լուսանկար չի հայտնվում համացանցում կամ տպագրությունում առանց ետմշակման: Այլ հարց է, որ շատերը պարզապես ժամանակ և ցանկություն չունեն լուսանկարը մշակելու: Նրանք ցանկանում են լավ կադր ստանալ անմիջապես ֆոտոխցիկից:
Տերմինաբանական բառարան
ետմշակում - post processing, пост обработка, լուսանկարի հետագա մշակումը գրաֆիկական խմբագրիչի մեջ՝ օրինակ Photoshop, Lightroom, ACR, RPP և այլն
Այլ հոդվածներ Ֆոտոդպրոց բաժնում
Իսկ ինչը Ձեզ ստիպեց, որ գրեք այս թյուր պատկերացումների և հարցադրումների մասին:
ReplyDeleteբազում նմանատիպ հարցեր տվող ընկերներս ստիպեցին :)
ReplyDeleteՄեգապիքսելի հարցը արդեն հոգնացրել ա!!! Մեկը կգա կասի ապե իմ հեռախոսը 8մպ ա, քո ապարատից լավ ա նկարում... դե արի ու բացատրի
ReplyDeleteդե տենց դեպքում պետք ա ասես, դե մի հատ ցույց տուր ինչ ես նկարել :)
ReplyDelete