Մի լուսանկարի պատմություն

Այս լուսանկարը նկարել եմ դեռ 2010-ի Օգոստոսի 25-ին, բայց մինչև վերջերս չէի կարողանում  այնպես մշակել այս լուսանկարը, որ ինձ գոնե մի քիչ դուր գա: Կամ շատ մութ էր ստացվում, կամ շատ վառած, կամ էլ պարզապես չէի հավանում:
Վերջապես մի քիչ տանջվելուց հետո ստացվես այ սենց բան: Հիմա դուք ասեք՝ լավ ա ստացվել, թե՞ ...

Կից տեղադրում եմ նկարի անմշակ (RAW) տարբերակը, 

ի ապացույց այն բանի, որ եթե տեսնում եք նկարի մեջ ինչ որ լավ բան կա, բայց տեխնիկական առումով թերություններ կան, ապա կարելի է փորձել այն մշակել և շտկել:

Եթե ունեք նման լուսանկար, որ կարծում եք լավն է, բայց մշակման կարիք ունի, ապա ուղարկեք ինձ այս հասցով՝ edgar@marukyan.com, ես կփորձեմ այն շտկել: Հետո կտեղադրեմ կայքում և կքննարկենք  «ինչ էր, ինչ դարձավ» կամ «до и после» տարբերակները:

Լուսանկարները ուղարկեք որքան հնարավոր է մեծ չափով (RAW կամ JPEG):

Comments

  1. Էդգար ջան, համամիտ եմ քեզ: Նմանատիպ նկարների մեջ լուսավորության և գունային լուծումների, առավել ևս երանգների հետ աշխատելիս ես ել եմ շատ մտածում, փորձում, մինչև օպտիմալ լուծում եմ գտնում: 1 հում(RAW) նկարից կարելի է բազմաթիվ գեղեցիկ վերսիաներ մշակել: Ամեն դեպքում հրաշալի նկար է:

    ReplyDelete
  2. Իհարկե Վահան ջան, մեկ մեկ նույն լուսանկարից մի 2 տարբերակ ստացվում ա, պլյուս սև ու սպիտակը:

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Ararat Armenian Brandy Հայկական Կոնյակ