Հիպերֆոկալ Հեռավորության Հաշվարկ
Բնապատկերներ լուսանկարելիս շատ հաճախ անհրաժեշտ է լինում այնպիսի պարամետրեր ընտրել,
որի դեպքում տեսարանը ամբողջությամբ կգտնվի ГРИП (Глубина резко изображаемого пространства)-ի մեջ,
այսինքն` հստակ պատկերել կադրի ամենամոտ և ամենահեռավոր օբյեկտները:
Դրա համար անհրաժեշտ է «ֆոկուս բռնել» այն օբյեկտի վրա, որը գտնվում է ՀԻՊԵՐՖՈԿԱԼ հերավորության վրա:
Այդ հեռավորությունը հաշվարկելու համար կարող եք օգտվել հետևյալ աղյուսակից:

Ի՞նչպես օգտվել այս աղյուսակից
- Ընտրեք ֆոկուսային հեռավորությունը
(օրինակ 17 միլիմետր ֆոկուսային հեռավորություն) - Аv (Aperture Priority) կամ М (Manual) ռեժիմներում ընտրեք դիաֆրագմայի թիվը
(օրինակ՝ 8) - աղյուսակում գտեք այդ երկու պարամետրերի հատման վանդակը՝ ՀԻՊԵՐՖՈԿԱԼ հեռավորությունը
(տվյալ դեպքում՝ 3.6м), - անջատեք ավտոֆոկուսը
- ինքնուրույն «ֆոկուս բռնեք» 3.6 մետր հեռավորության վրա գտնվող որևէ օբյեկտի վրա և լուսանկարեք:
Աղյուսակը կարող եք բեռնել, որպես Excel-ի ֆայլ և տեղադրել Ձեր օբյեկտիվի ֆոկուսային հեռավորությունները:
Դիաֆրագմայի և նկարի խորության մասին կարող եք կարդալ Աշոտի բլոգում
Աղյուսակը ի սկզբանե պատրաստվել է Евгений Тимашёв-ի կողմից: Ես մի քիչ տեսքն եմ փոխել և բանաձևերը դարձրել եմ այնպիսին, որ հնարավոր լինի տարբեր ֆոկուսային հեռավորությունների համար հաշվարկներ կատարել միայն copy/paste անելով:
Լավ բան էս արել, ապրես !!!
ReplyDeleteԷդ, իսկ էս հաշվարկները կռոպերի համար էլ են ճիշտ ՞, թե դա կապ չունի ՞
ReplyDeleteհա, են տակի
ReplyDeleteПятно Нерезкости 0.01
պարամետրը հենց կրոպ մատրիցայի համար ա:
Ապրես
ReplyDelete