Լուսաբացը Երանոս Լեռան Մոտ
Հետևելով Евгения Тимашёв-ի խորհուրդին, հաղթահարեցի ալարկոտությունս և արթնացա վաղ առավոտյան, ավելի՝ ճիշտ գիշերը, ու գնացի լուսաբաց նկարելու: Տեղանքը ընտրեցի The Photographer's Ephemeris ծրագրի միջոցով: Ով դեռ ծանոթ չի ծրագրին, ասեմ, որ այն ցույց է տալիս լուսաբացի և մայրամուտի ուղղություններն ու ժամերը երկրագնդի ցանկացած կետում, ցանկացած օրը:
Այդպես ես իմացա, որ արևը ծագելու է հենց Երանոս լեռան հետևից!
Եվ ահա տեսեք, թե ինչ ստացվեց:

Կամ այսպես

այստեղ ցանկանում եմ ցուցադրել նաև Երանոս լեռան այլ լուսանկարներ:
Երանոս լեռը աշնանը՝ մայրամուտին:

Երամոսը ամռանը: Ինձ միշտ թվում է, որ այս լեռը կենդանի, շնչող օրգանիզմ է:
Այս տարի պլանավորում ենք գիշերակաց Երանոսի գագաթին:

Գիշերակաց պլանավորեցինք, և նույնիսկ գնացինք, բայց... կարդացեք թե ինչ եղավ հետո:
Կարդացեք նաև Երանոս լեռը երկնքից:
Չքնաղ է։
ReplyDeleteհիանալի պատկերներ են, Էդգար ջան: Կեցցե՛ս:
ReplyDeleteգիշերակացի մասին կհայտարարե՞ս բլոգումդ: մեկ էլ տեսար մենք էլ միացանք :)
@aramazd բլոգում դժվար թե հայտարարեմ, որպես կանոն նման տեղեր գնում ենք փոքր-հնգերական շրջապատով: Իսկ քեզ անպայման կասեմ !
ReplyDelete