Այսօր մի հետաքրքիր կադր ստացվեց «Սիրահարների» այգում նկարելիս: Մշակելու ընթացքում զգացի որ այս նկարը լավ ուսումնական նյութ կարող է դառնալ ու որոշեցի ցույց տալ:
ուրմեը..
Գույներն ու կոնտրաստը շտկելուց հետո, կադրը կտրեցի աջ մասից ու կարծես թե կոմպոզիցիոն առումով նկարը շահեց, մասնավորապես՝ շեշտվեց ու ավելի արտահայտիչ դարձավ տղայի թռիչքային տրամադրությունը:
Հիմա ասեք, դուք էլ ե՞ք նույն կերպ ընկալում երկրորդ (կտրած) նկարը, թե՝ ոչ:
Թարմացում, երրորդ տարբերակն էլ տեղադրեցի, բայց արդեն ձախ մասից կտրած: Այս տարբերակի առավելությունն այն է, որ պահպանվում է տղայի դիացի տարածություննը՝ ջորվ, պարանով ու խոտով հանդերձ: Բայց այս դեպքում էլ կորցնում ենք տղայի հետևի ստվերները, որն ըստ իս շատ գեղեցիկ է ու չէի ցանկանա զոհաբերել ստվերները հանուն դիմացի տարածության: Մի խոսքով իմ ընտրությունը կանգնում է 2-րդ տարբերակի վրա:
0 կարծիք::
Post a Comment