
Այս լուսանկարը նվիրում եմ Մհեր Ենոքյանին: Մհերին մաղթում եմ դեռ շատ այսպիսի լուսաբացներ իր կյանքում:
Մհերի գործից ով տեղյակ չի, մի քանի խոսքով ներկայացնեմ:
1996թ-ին Մհերին դատապարտել են մահապատժի, իսկ 2003-ին մահապատժի վերանալուց հետո պատիժ դարձրել են ցմահ բանտարկություն ու նա արդեն 15 տարի է կալանքի տակ է...
Ամբողջ դատական գործը ցնիզմի, լկտիության ու այլանդակության վառ ներկայացում է:
Իսկ աբսուրդն էլ կայանում է նրանում, որ իրական մարդասպանը, խոստովանել է, իր մեղքը ու իրան 15 տարի են տվել, իսկ Մհերին՝ մահապատժի են դատապարտել... (իր անմեղությունն ու կեղծ մեղավորությունը չխոստովանելը, դարձրել են ծանրացուցիչ հանգամանք):
Իսկ ամենասարսափելին այն է, որ մեզանից ոչ ոք ապահովագրված չէ մեր «արդարադատության» նմանօրինակ «ձախողումներից»:
Մհերը բլոգ ունի ռադիովանի կայքում, նա առաջին ցմահ դատապարտյալն է, ով բլոգ է վարում բանտախցից: Կարող եք կարդալ նրա գրածները և տեսնել թե ինչ լուսավոր մարդ է նա: Մհերին կարող եք սատարել միանալով ֆեյսբուքում ստեղծված նրա պաշտպանության խմբին:
0 կարծիք::
Post a Comment