Ես գիտեի, որ Photoshop-ի Curve գործիքով կարելի է հրաշքներ գործել, բայց որ սենց... :)
Photoshop ծրագրին ծանոթ եմ 2000 թվականից, դեռ 5-րդ վեիսիայից սկսած, ու ամեն անգամ երբ ինձ թվում է թե արդեն ահագին բան գիտեմ Photoshop-ից, և ի հայտ է գալիս մի նոր միտք, մի նոր բացահայտում:
Շատ դեպքերում մարդկանց թվում է, թե ծրագրի գործիքներին պարզապես տիրապետելը բավարար է: Ես էլ եմ այդ մոլորության միջով անցել և հասկացել որ գործիքներին պետք է տիրապետել և խորապես հասկանալ թե, որ գործիքը ինչի համար է և ինչ կարող է անել:
Բայց ! բայց պետք է ընդունել որ
Ցանկացած ետմշակում դատապարտված է ձախողման, եթե ի սկզբանե նպատակ չի դրվել և չի հստակեցվել, թե ինչ արդյունք ենք ցանկանում ստանալ:
Այսինքն առաջնահերթ պետք է սահմանել խնդիրը և հետք ընտրել համապատասխան գործիքները, լինի դա Curve-ը թե մեկ այլ բան: Իսկ ինչո՞ւ հենց Curve-ը, որովհետև մնացած բոլոր գործիքները Curve-ի մասնավոր դեպքերն են և չեն ընձեռում այն ճկունությունը, որը կարող է տալ Curve-ը:
Շատ երկար ժամանակ չէի կարողանում այս գույները ստանալ, ու ոչ մի կերպ չէի ստանում ուզածս արդյունքը: Վերջապես ստացվեց! ես ստացա իմ ուզած դեղնակարմրությունը և դրան համապատասխան տրամադրությունը: Հիմա նայելիս հոգիս ջերմանում է... և լավ-լավ մտքեր են անցնում մտքովս :)

իկս հիմա ձեր հերթն է արտահայտվելու... ինչպիսի՞ զգացողություններ... մտքե՞ր...
փաստորեն տաքացրել ես՞։ իսկ եթե որպես RAW տաքացնեիր՞։ թե RAW չէր։
ReplyDelete@norayr
ReplyDeleteհենց RAW-ն եմ մշակել ֆոտոշոփով:
թե՞ ճիշտ չեմ հասկանում հարցը...