ՖՈՏՈ-սիրողների օֆլայն-կենդանի շփում

Իմ շատ սիրելի ընթերցողներ ջան, կիրակի օրը ֆոտոսիրողների հանդիպում եմ կազմակերպում:

Թեման՝ «ՖՈՏՈ-սիրողների օֆլայն-կենդանի շփում»
Վայրը՝ Սունդուկյանի այգի (Երևան, ֆրանսիայի դեսպանադան հետևում)
Օրը՝ 05 Հունիսի 2011թ.
Ժամը՝ 19:00-21:00

ուրեմը
Վերցնում եք Ձեր ֆոտոխցիկն ու հայդե դեպի Սունդուկյանի այգի մի քիչ իրար երես տենալու, շփվելու ու ժամանակ անցկացնելու:

մերոնցից ներկա կլինեմ ես՝ Էդգար Մարուքյանս:

Եթե ֆոտոյի/ֆոտոյի մշակման հետ կապված հարցեր կան, խնդրեմ համեցեք, ուստա լուսանկարիչներին էլ կհրավիրեմ (հուսով եմ կգան), որ բոլորվ պարզաբանենք հարցերն ու կիսվենք մեր գիտելիքներով:

կարող եք
-նախօրոք գրել հարցերն այստեղ
-Ձեզ հետ վերցնել Ձեր ֆոտոներից որ տեղում քննարկենք:

Ֆեյսբուքում իրադարձություն է ստեղծված, կարող եք «attend» սեղմելով հաստատել Ձեր մասնակցությունը:

Շատ ուրախ կլինե Ձեզ այնտեղ տեսնելու, շփվելու և մտքեր փոխանակելու համար:

Թարմացում: Հանդիպումը կայացավ: ներկա էին 10 ֆոտոսիրող/լուսանկարիչ: Շատ անմիջական ու ընկերական մթնոլորտում անցավ հանդիպումը: Ավելի մանրամասն կգրեմ շուտով ու լուսանկարներ կցուցադրեմ:

Comments

Popular posts from this blog

Ծաղկաքաղ