Ով երբևէ եղել է Տաթևում և փորձել է լուսանկարել եկեղեցին ամբողջությամբ, գիտի որ այս հեռավորությունից ուղակի հնարավոր չէ ամբողջությամբ տեղավորել այն մեկ կադրի մեջ: Ես էլ փորձեցի պանարամա նկարել: Այս նկարը բաղկացած է 10 ուղղահայաց կադրերից: Իսկ լավ է ստացվել, թե՝ ոչ, դատեք ինքներդ:
895թ. Հովհաննես եպիսկոպոսը Սյունյաց մեծն իշխան Աշոտի և նրա տիկնոջ Շուշանիկի օգնությամբ ու հովանավորությամբ քանդելով հին եկեղեցին (4-րդ դար), տեղը հիմնադրում է նորը: Նա հանում է հին եկեղեցու որմերից Պողոս և Պետրոս առաքյալների նշխարները և կրկին ամփոփում նոր կառուցվող եկեղեցու որմերում, որի համար էլ այն կոչվեց Սբ. Պողոս-Պետրոս:
Ես իմ չհասկացող հալով փորձեմ մի բան ասել այս նկարի մասին: Ինչի համար է նկարի առաջին պլանի պատը կոր: Չէ որ պանարամա սարքելուց առաջ, դու օպտիկայի պարամետրերը հաշվի ես առնում Adobe Lightroom-ի միջոցօվ:
ReplyDeleteէս էլ իմ կիսագրագետ հալով փորձեմ պատասխանել :)
ReplyDeleteեն ինչի մասին որ դու ես ասում, վերաբերվում է մեկ կադրին: Մեկ կադրի համար կարելի է օբյեկտիվի ծռմռատվածությունը չեզոքացնել, բայց սա բաղկացած է 10 կադրից:
Իսկ առաջնային պլանի պատը կլոր ա, որովհետև շատ մոտ (~1,5մ) է գտնվում ֆոտոխցիկին:
Շատ էլ լավա ստացվել ախպեր ջան! էնքան լավնա, որ էդ պատի կորությունը կարելիա անտեսել :)
ReplyDeleteանտեսՆել :)
ReplyDeleteՇնորհակալ եմ!
Շնորհակալ եմ բացատրության համար :Ճ
ReplyDelete