Բնապատկերներ Դսեղից
Հարգելի ընկերներ և մշտական այցելուներ, Ձեզ եմ դիմում մի խնդրանքով: Ինչպես գիտեք, կայքը որևէ բիզնես ուղղություն չունի և բացառապես հիմնված է մեր՝ համահեղինակներիս, ազատ ժամանակի և էնտուզիազմի վրա: Եվ ժամանակ առ ժամանակ, ինչ-որ վատ մտքեր են տանջում ինձ՝ կապված կայքի ապագայի հետ:
Այդուհանդերձ դիմում եմ Ձեր օգնությանը և խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին.
1. Արդյո՞ք կայքի բովանդակության ներկայիս ձևը դեռևս հետաքրքիր է այցելուներին:
2. Ի՞նչպիսին կցանկանայիք տեսնել կայքի հետագա զարգացումը:
3. Ի՞նչ անհարմարություններ կան կայքից օգտվելու հետ կապված:
4. Ի՞նչ կառաջարկեք ավելացնել կամ փոփոխել բովանդակային և ֆունկցիոնալ մասերում:
Շատ ուրախ կլինենք, եթե քննարկմանը մասնակցեն նույնիսկ նրանք, ովքեր մինչ այժմ ալարել են քոմմենթ չեն գրել և բավարարվել են միայն նկարները նայելով :)
Մի քանի նկար ևս Դսեղի մայրամուտներից և «Ծովեր» լճից:
Հետաձգեցի ակտիվ հանգստի պլանները՝ «Աժդահակ լեռ մագլցելու» և «Գիշերակացով Լաստիվեր», ու կնոջս հետ գնացինք Դսեղ՝ անգործության մատնվելու պասիվ հանգստի:
+18 նկար
2. Առաջին օրդ գնացինք «Ծովեր» լիճ:

+18 նկար
2. Առաջին օրդ գնացինք «Ծովեր» լիճ:

3.Պետք է նշեմ, որ ըստ ավանդության, այդ լճակը «Ծովեր» անունը ստացել է այն բանից հետո, երբ այդտեղ Ծովեր անունով մի երիտասարդ աղջիկ է խեղդվել, և այն ոչ մի կապ չունի Դսեղեցիների՝ ծովից հեռու գտնվելու հանգամանքի և չափման զգացողության հետ:
4.Ձկնորս տղաները մեզ բողոքեցին, որ այօր լավ որս չկա, և ընդամենը մի քանի խեցգետին և 8 ձուկ են բռնել մինչ այժմ:
5. Երեկոյան որոշեցինք գնալ մայրամուտ դիտելու:
6. Մայրամուտը՝ Ձորագետին նայող քարափի գլխից:
7. V 8. Իմ ու Ֆլորայի աներևույթ ներկայությունը :)


9. Կրամիտե կտուրով փոքրիկ շինություն, որը ծառայում է որպես անասնագոմ:
10. Հրաշք տնակ, որի դիմացի այգուց էլ նկարված է 5, 6, 13, 14, 15, 16, 17 նկարները: Բավական է մեկ անգամ հայտնվել այս լքված տնակի մոտ և այլևս Ձեզ չի լքի այս տան տիրոջը գտնելու, համոզելու և այդ տունը անպայման ձեռք բերելու ցանկությունը:
Տեղը չեմ ասի :).jpg)
11. Սա դեպի խոնարհված «Քառասնից Մանկանց» եկեղեցի իջնող ճանապարհից եմ նկարել: Որտեղից էլ ուրց հավաքեցինք երեկոյան թեյի համար:
Մի առիթով խոտաբույսերի նկարներ կտեղադրեմ և համապատասխան կիրառությունները կգրեմ:.jpg)
12. Դսեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բազիլիկ միանավ եկեղեցին է, որը գտնվում է Հովհաննես Թումանյանի տուն թանգարանի հարևանությամբ: Այն թվագրվում է 5-7րդ դար:
.jpg)
13. մայրամուտ...
.jpg)
14. մայրամուտ...
.jpg)
15. մայրամուտ...
.jpg)
16. մայրամուտ...
17. մայրամուտ...
18. միջատների ամուսնաընտանեական հարաբերությունները... շատ ռոմանտիկ դեմքեր են է... ծաղիկի մեջ... մմմմմմմ....
.jpg)
19. Սա առավոտյան ժամը 7-ին է նկարված, Դսեղի «Դիդ» կոչվող գերեզմանատան թմբի լանջից: Մեզ շատ էր հետաքրքրում թե ինչպիսին է լինում լուսաբացը Սբլիս (Չաթին) լեռան վրա: Մենք էլ՝ փչացնելով արձակուրդային ալարկոտ առավոտվա ավանդույթը, առավոտյան ժամը 6-ին դուրս եկանք տանից որ լուսաբաց նկարենք... բայց ինչպես պարզվեց, լուսաբացը նույնպես արձակուրդ էր, և բերհաճեց մեզ երևալ միայն ժամը 7-ին.... :( Իսկ թե ինչպիսին էր այն, դատեք ինքներդ:
Ինչ հանգստացնող ու հաճելի զգացմունքներ առաջացնող նկարներ են: Որ մի-քիչ երկար եմ նայում, մտովի տեղափոխվում եմ Դսեղ ու կարծես ինչ-որ չափով հովանում եմ այս ամառվա տապից:
ReplyDeleteՀ. Անի...
Ուտելու նկարներ են բոլորը :) բայց 5-ը մի ուրիշ ձևիա դուր գալիս:
ReplyDeleteՀրաշալի նկարներ են: Շատ լավն են ախր:
ReplyDeleteԻսկ գալով հարցադրումներին, կարելի ա կայքի պլատֆորմը փոխել: Այսինքն բլոգից դարձնել ավելի պրոֆեսիոնալ կայք: Պատրաստ եմ տեխնիկական խորհրդատվություն տալ: Պատկերացնում եմ ավելի http://fxcuisine.com/ պես մի բան:
Գալով նյութերին կարելի ա ամեն նկարի տակ մի պարագրաֆ գրել նկարի մասին՝ հետաքրքիր պատմություն նկարի կամ այդ օրվա մասին: Էսպիսի հրաշք նկարները պետք է, որ լավ պատմություն ունենան իրենց հետ-օրինակ հինգերորդ նկարի ձկնորս տղաների մասին կարելի ա մի բան գրել:
ապրեք ժողովուրդ ջան, որ երևացիք,,, ու արտահայտվեցիք:
ReplyDeleteՇվեյկ ջան խորհուրդիդ հետևելով մի քանի տող գրեցի նկարների մասին (այն ինչ ալարել էի անել):
Իսկ պլատֆորմի մասին... մի քիչ էլ մտածեմ, նոր կպատասխանեմ:
Շվեյկի առաջարկած կայքի ֆորմատը շատ դուրս եկավ, կարելի ա մտածել, եթե պետքա փոխել, զարգացնել առաջ գնալ... մի քանի այլ տարբերակներ ևս կարելիա նայել ու մի ինքնատիպ բան սարքել:
ReplyDeleteԷդգար ջան ես շատ եմ հավանում կայքդ ու հաճույքով եմ նայում, եթե ժամանակ լինի ու ամենակարևորը որ չալարես, նկարի մեկնաբանությունները շատ հետաքրքիր կլիներ
ReplyDelete14!!!!!!!!!
ReplyDeleteՇնորհակալ եմ ԿաԲա ջան, կաշխատեմ չալարելու ուղղությամբ:
ReplyDeleteԼուրջ եմ ասում էս ագահին ժամանակա սենց հրաշք ֆոտոներ չեի տեսել, կանչում ու սիրտա լցնում, ու բոլորն էլ շատ լավն են...ապրես ախպեր ջան:
ReplyDelete