Տաթևի Սբ. Պողոս Պետրոս եկեղեցի

Ով երբևէ եղել է Տաթևում և փորձել է լուսանկարել եկեղեցին ամբողջությամբ, գիտի որ այս հեռավորությունից ուղակի հնարավոր չէ ամբողջությամբ տեղավորել այն մեկ կադրի մեջ: Ես էլ փորձեցի պանարամա նկարել: Այս նկարը բաղկացած է 10 ուղղահայաց կադրերից: Իսկ լավ է ստացվել, թե՝ ոչ, դատեք ինքներդ:

Տաթևի Սբ. Պողոս Պետրոս եկեղեցի
895թ. Հովհաննես եպիսկոպոսը Սյունյաց մեծն իշխան Աշոտի և նրա տիկնոջ Շուշանիկի օգնությամբ ու հովանավորությամբ քանդելով հին եկեղեցին (4-րդ դար), տեղը հիմնադրում է նորը: Նա հանում է հին եկեղեցու որմերից Պողոս և Պետրոս առաքյալների նշխարները և կրկին ամփոփում նոր կառուցվող եկեղեցու որմերում, որի համար էլ այն  կոչվեց Սբ. Պողոս-Պետրոս:

Comments

  1. Ես իմ չհասկացող հալով փորձեմ մի բան ասել այս նկարի մասին: Ինչի համար է նկարի առաջին պլանի պատը կոր: Չէ որ պանարամա սարքելուց առաջ, դու օպտիկայի պարամետրերը հաշվի ես առնում Adobe Lightroom-ի միջոցօվ:

    ReplyDelete
  2. էս էլ իմ կիսագրագետ հալով փորձեմ պատասխանել :)
    են ինչի մասին որ դու ես ասում, վերաբերվում է մեկ կադրին: Մեկ կադրի համար կարելի է օբյեկտիվի ծռմռատվածությունը չեզոքացնել, բայց սա բաղկացած է 10 կադրից:
    Իսկ առաջնային պլանի պատը կլոր ա, որովհետև շատ մոտ (~1,5մ) է գտնվում ֆոտոխցիկին:

    ReplyDelete
  3. Շատ էլ լավա ստացվել ախպեր ջան! էնքան լավնա, որ էդ պատի կորությունը կարելիա անտեսել :)

    ReplyDelete
  4. անտեսՆել :)

    Շնորհակալ եմ!

    ReplyDelete
  5. Շնորհակալ եմ բացատրության համար :Ճ

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Ararat Armenian Brandy Հայկական Կոնյակ