Բնապատկերներ Դսեղից



Հարգելի ընկերներ և մշտական այցելուներ, Ձեզ եմ դիմում մի խնդրանքով: Ինչպես գիտեք, կայքը որևէ բիզնես ուղղություն չունի և բացառապես հիմնված է մեր՝ համահեղինակներիս, ազատ ժամանակի և էնտուզիազմի վրա: Եվ ժամանակ առ ժամանակ, ինչ-որ վատ մտքեր են տանջում ինձ՝ կապված կայքի ապագայի հետ:
Այդուհանդերձ դիմում եմ Ձեր օգնությանը և խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին.

1. Արդյո՞ք կայքի բովանդակության ներկայիս ձևը դեռևս հետաքրքիր է այցելուներին:
2. Ի՞նչպիսին կցանկանայիք տեսնել կայքի հետագա զարգացումը:
3. Ի՞նչ անհարմարություններ կան կայքից օգտվելու հետ կապված:
4. Ի՞նչ կառաջարկեք ավելացնել կամ փոփոխել բովանդակային և ֆունկցիոնալ մասերում:

Շատ ուրախ կլինենք, եթե քննարկմանը մասնակցեն նույնիսկ նրանք, ովքեր մինչ այժմ ալարել են  քոմմենթ չեն գրել և բավարարվել են միայն նկարները նայելով :)


Մի քանի նկար ևս Դսեղի մայրամուտներից և «Ծովեր» լճից:
Բնապատկերներ Դսեղից Landscapes from Dsegh Armenia

Հետաձգեցի ակտիվ հանգստի պլանները՝ «Աժդահակ լեռ մագլցելու» և «Գիշերակացով Լաստիվեր», ու կնոջս հետ գնացինք Դսեղ՝ անգործության մատնվելու պասիվ հանգստի:
+18 նկար



2. Առաջին օրդ գնացինք «Ծովեր» լիճ:
Բնապատկերներ Դսեղից Landscapes from Dsegh Armenia

3.Պետք է նշեմ, որ ըստ ավանդության, այդ լճակը «Ծովեր» անունը  ստացել է այն բանից հետո, երբ այդտեղ Ծովեր անունով մի երիտասարդ աղջիկ է խեղդվել, և այն ոչ մի կապ չունի Դսեղեցիների՝ ծովից հեռու գտնվելու հանգամանքի և չափման զգացողության հետ:
Բնապատկերներ Դսեղից Landscapes from Dsegh Armenia

4.Ձկնորս տղաները մեզ բողոքեցին, որ այօր լավ որս չկա, և ընդամենը մի քանի խեցգետին և 8 ձուկ են բռնել մինչ այժմ:
Բնապատկերներ Դսեղից Landscapes from Dsegh Armenia

5. Երեկոյան որոշեցինք գնալ մայրամուտ դիտելու:
Բնապատկերներ Դսեղից Landscapes from Dsegh Armenia

6. Մայրամուտը՝ Ձորագետին նայող քարափի գլխից:
Բնապատկերներ Դսեղից Landscapes from Dsegh Armenia

                               7. V                                     8. Իմ ու Ֆլորայի աներևույթ ներկայությունը :)
Բնապատկերներ Դսեղից Landscapes from Dsegh Armenia Բնապատկերներ Դսեղից Landscapes from Dsegh Armenia

9. Կրամիտե կտուրով փոքրիկ շինություն, որը ծառայում է որպես անասնագոմ:
Բնապատկերներ Դսեղից Landscapes from Dsegh Armenia

10. Հրաշք տնակ, որի դիմացի այգուց էլ նկարված է 5, 6, 13, 14, 15, 16, 17 նկարները: Բավական է մեկ անգամ հայտնվել այս լքված տնակի մոտ և այլևս Ձեզ չի լքի այս տան տիրոջը գտնելու, համոզելու և այդ տունը անպայման ձեռք բերելու ցանկությունը:
Տեղը չեմ ասի :)
Բնապատկերներ Դսեղից Landscapes from Dsegh Armenia

11. Սա դեպի խոնարհված «Քառասնից Մանկանց» եկեղեցի իջնող ճանապարհից եմ նկարել: Որտեղից էլ ուրց հավաքեցինք երեկոյան թեյի համար:
Մի առիթով խոտաբույսերի նկարներ կտեղադրեմ և համապատասխան կիրառությունները կգրեմ:
Բնապատկերներ Դսեղից Landscapes from Dsegh Armenia

12. Դսեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բազիլիկ միանավ եկեղեցին է, որը գտնվում է Հովհաննես Թումանյանի տուն թանգարանի հարևանությամբ: Այն թվագրվում է 5-7րդ դար:
Բնապատկերներ Դսեղից Landscapes from Dsegh Armenia

13. մայրամուտ...
Բնապատկերներ Դսեղից Landscapes from Dsegh Armenia

14. մայրամուտ...
Բնապատկերներ Դսեղից Landscapes from Dsegh Armenia

15. մայրամուտ...
Բնապատկերներ Դսեղից Landscapes from Dsegh Armenia

16. մայրամուտ...
Բնապատկերներ Դսեղից Landscapes from Dsegh Armenia

17. մայրամուտ...
Բնապատկերներ Դսեղից Landscapes from Dsegh Armenia

18. միջատների ամուսնաընտանեական հարաբերությունները... շատ ռոմանտիկ դեմքեր են է... ծաղիկի մեջ... մմմմմմմ....
Բնապատկերներ Դսեղից Landscapes from Dsegh Armenia

19. Սա առավոտյան ժամը 7-ին է նկարված, Դսեղի «Դիդ» կոչվող գերեզմանատան թմբի լանջից: Մեզ շատ էր հետաքրքրում թե ինչպիսին է լինում լուսաբացը Սբլիս (Չաթին) լեռան վրա: Մենք էլ՝ փչացնելով արձակուրդային ալարկոտ առավոտվա ավանդույթը, առավոտյան ժամը 6-ին դուրս եկանք տանից որ լուսաբաց նկարենք... բայց ինչպես պարզվեց, լուսաբացը նույնպես արձակուրդ էր, և բերհաճեց մեզ երևալ միայն ժամը 7-ին.... :( Իսկ թե ինչպիսին էր այն, դատեք ինքներդ:
Բնապատկերներ Դսեղից Landscapes from Dsegh Armenia

Comments

  1. Ինչ հանգստացնող ու հաճելի զգացմունքներ առաջացնող նկարներ են: Որ մի-քիչ երկար եմ նայում, մտովի տեղափոխվում եմ Դսեղ ու կարծես ինչ-որ չափով հովանում եմ այս ամառվա տապից:

    Հ. Անի...

    ReplyDelete
  2. Ուտելու նկարներ են բոլորը :) բայց 5-ը մի ուրիշ ձևիա դուր գալիս:

    ReplyDelete
  3. Հրաշալի նկարներ են: Շատ լավն են ախր:
    Իսկ գալով հարցադրումներին, կարելի ա կայքի պլատֆորմը փոխել: Այսինքն բլոգից դարձնել ավելի պրոֆեսիոնալ կայք: Պատրաստ եմ տեխնիկական խորհրդատվություն տալ: Պատկերացնում եմ ավելի http://fxcuisine.com/ պես մի բան:

    Գալով նյութերին կարելի ա ամեն նկարի տակ մի պարագրաֆ գրել նկարի մասին՝ հետաքրքիր պատմություն նկարի կամ այդ օրվա մասին: Էսպիսի հրաշք նկարները պետք է, որ լավ պատմություն ունենան իրենց հետ-օրինակ հինգերորդ նկարի ձկնորս տղաների մասին կարելի ա մի բան գրել:

    ReplyDelete
  4. ապրեք ժողովուրդ ջան, որ երևացիք,,, ու արտահայտվեցիք:

    Շվեյկ ջան խորհուրդիդ հետևելով մի քանի տող գրեցի նկարների մասին (այն ինչ ալարել էի անել):
    Իսկ պլատֆորմի մասին... մի քիչ էլ մտածեմ, նոր կպատասխանեմ:

    ReplyDelete
  5. Շվեյկի առաջարկած կայքի ֆորմատը շատ դուրս եկավ, կարելի ա մտածել, եթե պետքա փոխել, զարգացնել առաջ գնալ... մի քանի այլ տարբերակներ ևս կարելիա նայել ու մի ինքնատիպ բան սարքել:

    ReplyDelete
  6. Էդգար ջան ես շատ եմ հավանում կայքդ ու հաճույքով եմ նայում, եթե ժամանակ լինի ու ամենակարևորը որ չալարես, նկարի մեկնաբանությունները շատ հետաքրքիր կլիներ

    ReplyDelete
  7. Շնորհակալ եմ ԿաԲա ջան, կաշխատեմ չալարելու ուղղությամբ:

    ReplyDelete
  8. Լուրջ եմ ասում էս ագահին ժամանակա սենց հրաշք ֆոտոներ չեի տեսել, կանչում ու սիրտա լցնում, ու բոլորն էլ շատ լավն են...ապրես ախպեր ջան:

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Ararat Armenian Brandy Հայկական Կոնյակ