
Երկօրյա արշավը սկսեցինք նրանով, որ գնացք նստեցինք ու շարժվեցինք դեպի Ալավերդի:
Գեղեցիկ բնապատկերներին զուգահեռ ցուցադրելու եմ նաև Լոռվա մարզի էկոլոգիական վիճակը՝ ի դեմս Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատի և Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի թողած ազդեցության: Այս հոդվածում որոշ քաղաքային տեսարաններ եմ տեղադրում Ալավերդի քաղաքից և ճանապարհից, որից հետո քայլ առ քայլ միասին կբացահայտենք Սանահին - Ակներ - Կայան Բերդ - Ախթալա - Շամլուղ - Բենդիկ երթուղին:
+11 նկար
էս գնացքով հասանք Ախթալա...
ուղիղ 20 վարյրկյան էլ որ ուշանայինք էս հրաշք նժույգը բաց կթողնեինք:
շարունակելի,,,
Էդգար ջան, լավ տեսարաններ ես նկարել, դեռևս չէի տեսել մի նկար, որտեղ Ալավերդու ճոպանուղին (ավելի ճիշտ` ճոպանուղու երթուղին) ամբողջությամբ երևա...
ReplyDeleteՇնորհակալ եմ Բնամարդ ջան:
ReplyDeleteԷս ճոպանուղին շուտ էլ եմ նկարել, բայց կարծես թե ամենահաջողը սրանք են:
Սիրուն են ստացվել: Գնացքների ուրի՞շ նկարներ չկան: Գնացքներն ու կայարանները հետաքրքրական ֆոտոնկարչական տեղեր են: Ժամանակի շարժը լավ զգացվում ա: Մեկ- մեկ հին կայարանի մնացուկներ են լինում, դեռ ցարական ժամանակից մնացած: Օրինակ Կիրովականի հին կայարանը հիշում ե՞ք: Սիրուն, ցարակն կայարան էր: մնացուկները դեռ մնացաղ կլինեն երևի:
ReplyDeleteՀետո Երևանի ինդուստրիալ շրջանն ա հետաքրքիր, իրա լքված վիճակով ու ժանգոտած գնացքի ցծերով:
մի գնացքի նկար էլ ավելացրեցի... էլ չունեմ :)
ReplyDeleteԻսկ նախավերջի նկարը հենց Վանաձորի երկաթուղային կայարանից ա: Բայց հին կայարանը ո՞րն ա, ես չգիտեմ...
Հին կայարանը գտնվում էր նոր կայարանի հետևում մասերում, ձախի վրա: Ռելսերի մյուս կողմում: Մի քսան տարի առաջվա բան եմ ասում: Էն ժամանակ էդ մասերում գտնվող շինությունները քանդում էին: Սեփական տներ էլ կային էդ մասերում, դրանք էլ էին գանդում: Երևի ուզում էին գործարան սարքեին:
ReplyDeletehttp://maps.google.com/?ie=UTF8&ll=40.817674,44.484522&spn=0.007437,0.01929&t=h&z=16
Մոռացա շնորհակալություն հայտնեմ գնացքի նկարնի համար: Ֆոտոապարատդ կարողանում է շատ գունեղ նկարներ արտադրել:
ReplyDeleteտեսա քարտեզի վրա, բայց հիմա նոր կայարանն էլ վատ հինը չի :)))
ReplyDelete