Ծաղկազարդի տոնը Երևանի եկեղեցիներում

Ականատեսի աչքերով ցանկանում եմ պատմել, թե ինչպես են նշում, 1700 ամյա ավանդություններ ունեցող Հայ Քրիստենյաները, Ծաղկազարդի տոնը Երևանի տարբեր եկեղեցիներում:
Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ (ամբողջը):

Այսօր արթնանալիս մտածում էի, որ երեկոյան կայցելենք մի որևե եկեղեցի մասնակցելու Դռնբացեքի հրաշագեղ արարողությանը և այստեղ կպատմեմ այդ արարողությամ մասին, բայց...
 
+21 նկար ծաղկազարդից


Մինչ այդ կնոջս հետ որոշեցինք մի քիչ շրջել քաղաքում: 
Քայլելով հասանք նորակառույց Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, և ականատես եղանք պսեվդո-քրիստոնեական շատ տարօրինակ ծիսակարգերի և ավանդույթների, որի մասին էլ կպատմեմ ստորև:

Տարեց տարի ահագնանում է ուռենիների ջարդը` կապված Ծաղկազարդի տոնի հետ,
իսկ եկեղեցին` Առաքելական, Սուրբ, Ուղղափառ, Ընդհանրական (նույնինքը կաթոլիկ կամ կաթողիկե), ոչինչ չի ձեռնարկում այս երևույթի ծայրահեղ դրսևորումների դեմ:
Հաստացել էին հյուսվող պսակները, տեսականին համալրվել էր փիսիկներով, փետուրներով, տարատեսակ «հակա-աչքային» փշերով և այլ անհասկանալի վառվռուն ինչորբաներով: 

 

Ահա թե ինչ էր կատարվում եկեղեցու շրջակայքոմ:
-Տղա ջան, հաջողության պսակներ առեք.... օրհնած ա:
-Իսկ աչկահուլունքով պսակ կա?
-չե, մենակ փիսիկով ա....

 

Եկեղեցում երկար սպասված նորամուծություն էին արել:
Մուտքի մոտ մի աղջիկ էր կանգնած ու եկեղեցի մտնող գլխաբաց կանանց, գլխաշորեր էր բաժանում, չնայած որ կանայք այնքան էլ հակված չէին այդ կարգը պահելուն:


Եկեղեցին բազմամարդ էր ու աղմկոտ, այնքան որ որևէ բան հնարավոր չէր լսել կամ հասկանալ: 
 

Որոշեցինք համեմատական վերլուծություն իրականացնել և այցելել Երևանի մյուս եկեղեցիները:
Եկեղեցուց դուրս գալիս մի տարօրինակ հերթի հանդիպեցինք: Մարդիկ հերթով, մի քիչ էլ իրար հետ կռվելով, կռանում էին, իրենց պսակները կամ փիսիկները «թաթախում» Գրիգոր Լուսավորիչի խաչի զորության մեջ, հետո համբուրում չաչի պատվանդանը ու գոհ-գոհ հեռանում:
 

Բայց սա դեռ վերջը չէր, մեզ ավելի ահավոր սնահավատ արարողություններ էին սպասվում... 

Հաջորդը Սուրբ Սարգիս եկեղեցին էր:
 

Նույն սպանդը և խառնաշփոթը...Նույն հիմար խոսակցությունները
-Արի մի հատ մտնենք եկեղեցի, մեջի հոտը շնչենք ու դուրս գանք...
 

Իսկական կրեատիֆֆ :) էս մարդու գլուխը ջրում էս, խոտ ա աճում :))))
 

Հաջորդը Սուրբ Զորավոր եկեղեցին էր:
Այստեղ ուռենի պռճոկողների բանակը շատ ավելի քիչ էր` համեմատած նախորդ երկու շուկաների հետ:
Իսկ ոմանք անցյալ տարվա ճյուղերը մեծ խնամքով դրել էին գերեզմանաքարերին, չնայած նրան որ քահանաները խորհուրդ են տալիս հին ճյուղերը այրել և մոխիրը լցնել տան շեմքին, եթե տունը սեփական է, կամ լցնել մոտակա բոստանում, եթե տունը բնակարան է: Մի քանի պայմաններ էլ կան, որոնք դեռևս հստակեցման փուլում են գտնվում, և հոգևոր խորհուրդը մոտ օրերս այդ կապակցությամբ հանդես կգա իր համապարփակ զեկույցով:
 

Զորավոր եկեղեցու ներսում, պատարագից հետո, քահանան ճյուղերն էր օրհնում` իրա բոլոր հետևանքներով: Հետևանքները նկարի մեծ տարբերակի վրա հաստակ նշմարվում են:
 
Ես գիտեմ, որ օրհնում են մարդուն, խաչը, ջուրը (հատուկ օրերի միայն), մատաղի աղը, մեռոնը, պսակը (ամուսնություն), խաղողը, յուղը և այլն...
բայց ճյուղը ԽՒ են օրհնում այ մարդ??? դա ինչ խորհուրդ ունի???

***

Ամենահամեստ և ամենահավասարակշիռ վիճակում էր գտնվում Սուրբ Կաթողիկե եկեղեցին: Մարդիկ խելագարի պես ճյուղեր չէին գնում, զարկ չէին տալիս հեթանոսաքրիստոնեական անհասկանալի ավանդություններին:
 

Եվս մեկ անգամ համոզվեցի, որ էս ժողովուրդը երբևէ քրիստոնյա չի եղել ու չի էլ լինի:
Հեթանոսությունը Սնոտիապաշտությունը մեր ժողովրդի «հավատքի» անքակտելի մասն ա կազմում: Իհարկե շատ ավելի հեշտ ա տեսանելի առարկաների միջոցով բավարարել հոգևոր պահանջները, քանի որ դրանք շոշափելի են, գույն ունեն, ձև ունեն... 
իսկ այ` հոգու մասին խոսակցությունները շատ վերացական են, ու վերջում էլ, որպես կանոն, ոչ մի իրեղեն ապացույց չի մնում, որ հետդ տուն տանես, ու սուրբ-սուրբ արած պահես, մինչև մյուս տարի կգա դրա վառելու թարմացնելու ժամանաը:

Իսկ ի՞նչ եք մտածում Դուք, այս ամենի մասին:

Հաջորդ հոդվածում կպատմեմ Սուրբ Զատիկի մասին, և թե ինչպես են այն նշում Վանաձորում:

Comments

  1. Ծաղկազարդը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ:

    Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու եւ արմավենու ճյուղերը, ինչպես նաեւ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա: Համաձայն եկեղեցու հայրերի ուսուցումների՝ Հիսուսի առջեւ հանդերձներ նետելը խորհրդանշել է մեղքերից ազատվելը: Ոստեր եւ ճյուղեր ընծայելը խորհրդանշել է առանձնակի պատիվներ եւ հանդիսավորություն: Ձիթենին համարվել է իմաստության, խաղաղության, հաղթանակի եւ փառքի խորհրդանշան:

    Ծաղկազարդի առավոտյան եկեղեցում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստերը եւ բաժանում ժողովրդին:

    «Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին եւ պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսին հետեւողների խոնարհությունը: Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Ծննդյան օրը մոգերի բերած ընծաները: Հիսուս Քրիստոսին ճանաչում ենք որպես Թագավոր` հաղթական պսակը գլխին, անեծքը վերացնող եւ կենդանություն պարգեւող»,- ասված է ասված է Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվանի հաղորդագրության մեջ:

    «Ո՞վ է այս փառքի արքան,- կարողությամբ հզոր Տերն է նա, պատերազմում զորեղ Տերը: Վեր քաշեցեք, իշխաններ, դռները ձեր, թող բացվեն հավիտենական դռները, և փառքի արքան թող ներս մտնի» (Սաղմ. ԻԲ. 8-9):

    ReplyDelete
  2. դժվար է արտահայտել այն ինչ զգում եմ ` իրականությունը շատ ցավալի է........

    ReplyDelete
  3. Էդգար ջան շատ ապրեք! էս հարցը ու մի շարք այլ հարցեր մեր ժողովրդի ընկալած ու ապրած "Քրիստոնեության" մասին կարծես թե տաբու լինի... ոչ ոք չի ուզում դրանք քննարկման առարկա դարձնել, ինչպես մնացած բոլոր ծառացած հարցերը ու սենց միալար ավելի ու ավելի ենք ընկղմվում խորը խավարի մեջ: Դուք, կարելի է ասել, շատ համառոտ ու ընդգրկուն ռեպորտաժ եք պատրաստել, որը, հուսամ, որոշ մարդկանց մտածելու տեղիք կտա...

    ReplyDelete
  4. Հարգելի ԿաԲա, շնորհակալ եմ պաշտոնական հաղորդագրության համար, ես դրա համանման բացատրությունը հոդվածում դրել եմ որպես հղում (վերևի մեջբերման մեջ):
    Բայց ցավոք դա չի բացատրում, ոչ ճյուղերի նման ջարդը, ոչ էլ դրանց ջանադրաբար օրհնումը առանձին քահանաների կողմից:

    Քրիստ ջան, դե հույս ունեմ մի օր եկեղեցուն իրա տեղում ու իրա դիրքում տեսնել:

    Հոդվածում մոռացա նշեմ, որ Սուրբ Զատիկի կապակցությամբ մի հոդված էլ եմ պատրաստում` պահքի և պահեցողության մասին` որը պահքի վերջում կհրապարակվի մեր մտորումների բլոգում` http://lavash.gratun.am/

    ReplyDelete
  5. Ինձ ուրախացնում է , որ մեր ժողովուրդը այսքան ուրախ տոնում է Ծաղկազարդը, Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Ես ուրախ եմ որ Հայաստանի բոլոր դպրոցներում ուսուցանվում է Եկեղեցու պատմություն: Մեր ազգի փրկությունը Քրիստոնեական ճշմարիտ հավատքի մեջ է միայն:
    Միակ մտահոգիչ բանը նա է , որ Եկեղեցում աղմուկ են անում, դա է վատը:
    Ռուսաստանում այդ տոնին ասում են
    Вербное Воскресенье.


    http://www.youtube.com/watch?v=X0ZqOh1LRGA&feature=related


    Մեքսիկայում

    http://www.youtube.com/watch?v=vG5REs89Ags

    Բոլոր Քրիստոնեական երկրներում տոնում են այդ տոնը

    http://www.dailymotion.com/video/xcr1b5_le-dimanche-des-rameaux-a-la-cathed_lifestyle

    ReplyDelete
  6. Ժողովրդին չի կարելի մեղադրել, էս ամեն ինչը եկեղեցուց ա գալիս: Ինձ թվում ա միշտ էլ էդպես ա էղել: հիմա հազար դրամ են աշխատում, առաջ եղ ու բրինձ են աշխատել: Եթե էդ կրիմինալի արտաքինով քահանան ճյուղերը չօրհնի, ամեն ինչ իրա տեղը կնգնի: Եկեղեցին որպես ինստիտուտ կոռումպցված ա: Բիզնես են անում ու ձրիակերի պես ապրում: Հեշտ ապրելու ձևը գտել են:

    Պարտադիր չի եկեղեցի այցելել ազնիվ ապրելու համար: Դա ավելի շուտ գալիս ա մարդուց ու իրա դաստիարակությունից:
    Հայկ Ն

    ReplyDelete
  7. nuyn temayov http://www.lragir.am/armsrc/society33485.html

    ReplyDelete
  8. մենք բողոքում ենք ծայրահեղությունների դեմ, բայց ինքներս ենք ընգնում ծայրահեղության մեջ:
    Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ (Ծաղկազարդը) պետք ա նշել, տոնել և ուրախանալ:
    Բայց ինչ աղերս ունեն մեր մեջ արմատավորված սնոտիապաշտական ավանդույթները, քրիստոնեական տոնի, ցնծության և ուրախության հետ...

    Արա և Անի, արտահայտվեք, հո մենակ ես չեմ կրելու փնթփնթանի ծանր բեռը:)

    ReplyDelete
  9. Հայկ ջան,

    Ժողովուրդն ու եկեղեցին դրանք տարբեր բաներ չեն, նույնիսկ նույն բանն են, եթե իմաստային փորձենք նայել: Մեղքը բոլորիննա հավասարապես` թե ժողովրդինը, այսինքն եկեղեցունը, և թե հոգևորականների (որոնց ոչ մի կերպ չի կարելի նույնացնել եկեղեցու հետ):

    Ինչքան էլ վատ հնչի ուզում եմ նշել, որ էստեղ նույնպես աշխատում է պահանջարկի ու առաջարկի օրենքը` ժողովուրդը ինչ պահանջում է հոգևորականից այն էլ ստանում է: Այլ բան է թե ոնց անել, որ ժողովուրդը ճիշտ ու լավ բան պահանջի: Էստեղ էլ դեմ ենք առնում հանրակրթությանը, որն իր մեջ ներառում է մանկապարտեզ, դպրոց, միջավայր և իհարկե հզորագույն ներազդեցություն ունեցող "զոմբոտուփ", նույն ինքը հեռուստացույց ու հեռուստատեսություն և այլն... որոնք մեղմ ասած չեն ծառայում Հայ Քրիստոնեայի ձևավորման ու դաստիարակման գործին: Բացակայում են նաև դրական, ուսանելի և օրինակելի role-model-ները, որոնց փոխարեն հանդես են գալիս բութ ու շատակեր կամ չաղ ու բախտավոր բթամիտները` ի դեմս հաճախ երևացող չինովնիկների, իշխանիկների, դերասանների, երգչիստների ու երգչիստկեքի... ցանկը կարելի է երկար շարունակել, բայց էս ամբողջ վիճակի հետևանքով ու արդյունքում է ձևավորվել ու ձևավորվում էսօրվա հասարակությունը, որից այլ պահանջատիրություն ակնկալելը նման է ինքնախաբեության:

    Հա, ի դեպ, պետք չի հավատալ կամ հույս դնել այն մարդկանց վրա ովքեր ամպագորգոռ բառերով խոսում են հայ ազգի հնավուրց պատմությունից, քաղաքակրթությունների բնօրրանից, 1700 ամյա Քրիստոնեություն, իսկ հիմա նաև էլ ավելի հետ գնալով` հեթանոսությունից ու արիականությունից... էսօրվա հայ հասարակության մեծ մասը չի կրում թվարկված արժեքների համակարգը, էսօր մենք ավելի պարսիկ, ավելի թուրք ու ավելի արաբ ենք, քան հայ (էն մեր սիրած իմաստով)...

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Ararat Armenian Brandy Հայկական Կոնյակ