
Սրտի թրթիռով բարձրացա 2-րդ հարկ` իմ նախկին դասասենյակ: Բայց այն ինչ տեսա այնտեղ, շատ մտահոգիչ էր:
Դասարանը գրամ անգամ չէր փոխվել: Նույն կահավորանքը, նույն չանգռված ու բարոյապես մաշված «ռեմոնտը», նույն կոմունիստական սեղաններն ու նստարանները...
Պատերին միայն մի քանի պաստառներ էին ավելացել` դասարանը դարձնելով ռազմագիտության ոգեկոչման կառափնարան, կամ նման մի բան... այդ պաստառներն էլ ավելի էին թանձրանում Սյերան Օհանյանի, Սերժիկի և Խաչատուրովի ջղային նկարների ազդեցության տակ:
Ավաղ մեր երկնիշ (երկուական համակարգով երևի) տնտեսական աճը որևէ կերպ չէր անդրադարձել հարազատ դպրոցիս բարեկեցության վրա:
Դե ինչ սպասենք եռանիշ աճերին...
Մանկական հիշողություններն ու տպավորությունները թարմացնելու համար, ստրոև տեղադրում եմ մի քանի նկար դպրոցի դասարաններից.


վերոհիշյալ ջղային ձաձաները


Ինչ դպրոց առանց երեխաների:
1-դասարանցիների «Այբբենարանի» հանդեսի նախապատրաստական փորձերը...
կամ այլ կերպ ասած` բալիկները
էս էլ ես...:)
Էս ինչ մի մանկության գիրկն ես ընգել: Ես էլ էմ ետ դպրոցում մի երկու տարի սովորել: Բա... ու թենց բաներ :D
ReplyDeleteԷ~հ...Նույն գրատախտակները, նույն քանոնները... մենակ կավճի բարձիկների փոխարեն սկսել են կավճի սրբիչներ օգտագործել... տարօրինակ է...
ReplyDeleteարաաաաաաաաաա էդ սեղանի վրա, որ նկարածա, ես եմ նկարեեել *yahoo*
ReplyDeleteՌաֆո ջան, սերունդները գնահատել են քո ստեղծագործությունը և չեն հանդգնել ջնջել այն:D
ReplyDeleteԱրտակ դու էս դպրոցում չես սովորել, էս ուրիշ ա :)))
6-րդ դպրոցը չի՞
ReplyDeleteժամանակին 2-րդ վարժարան էր կոչվում,
ReplyDeleteհիմա 20-րդ դպրոց ա կարծեմ
Հա ուրեմն իրոք ուրիշա: :) Էտ մի դպրոցում բախտ չէմ ունեցել սովորելու :)
ReplyDeleteմաթեմատիկայի հետաքրքիր մասը պահարանի հետևումա մնացել ոնց որ :)
ReplyDeleteՍա էլ երևի հայկական ֆաշիզմն ա՝ անփույթ, թափթփված:
ReplyDeleteԴպրոցներում միակ ուղիղ ու խնամքով արված բանը տնօրենի գլխավերեվում ամրացված պրեզիդենտական նկարն ա:
ինձ շատ հետաքրքիր ա, թե օրինակ երևանյան դպրոցներում ինչ վիճակ ա տիրում...
ReplyDeleteՆայած աշակերտների պապաները ովքեր են: Ոնց Սովետի Ժամանակ էր նույնն էլ հիմա ա: Ինչքան շուշա գցող պապա կա էնքան լավ: Նաև Երևանում դրամահավաքն ա շատ:
ReplyDeleteՀՆ