Կարմիր Բերդ, Զովունի, Երևան
Հետախուզական, ճանաչողական արշավն ուղղված էր դեպի Զովունի գյուղի մոտ գտնվող Կարմիր Բերդ` երիտասարդ ուստա հնագետներ Արայիկի ու Տիրայրի ուղեկցությամբ: Կիկլոպյան ամրոց բերդը թվագրվում է մթա II հազարամյակ:
Այստեղ բազմիցս պեղումներ ու թալաններ են կազմակերպել` ինչպես հայ, այնպես էլ ռուս պեղիչ-թալանչիները:
Նշվում էր, որ մեկ սեպագիր արձանագրություն և երկու ժայռապատկեր կա բերդի շրջակայքում, սակայն մեզ հաջողվեց գտնել միայն սեպագիր արձանագրությունը (նկարը ստորև), որը համարվում է անհաջող կրկնօրինակ` պատրաստված միջնադարում:
վերոհիշյալ սեպագրի արձանագրությունը


մշակված քարեր` կիկլոպյան շարվածք


բերդի հարակից ձորում` այս շատ ռոմանտիկ մարգագետնում անվրդով արածում էին եզիների ոչխարները
Արա (երիտասարդ ուստա հնագետ) և ես
-հնավայրում պրոֆիլակտիկ պպզելը մեր հոբբին է :)

Նորօրյա հնագետը,,,

Հարկ է նշել, որ Կարմիր Բերդը լրջորեն պահպանվում է մոտակայքում ապրող եզդիների մեծ, անվախ, արյունարբու աչքերով, սարսափելի ու բազմաքանակ շներով... մի խոսքով կայնքի գնով գնացինք եկանք:
Comments
Post a Comment