Այս անգամ, իմ ընկեր Համայակի խորհուրդին հետևեցի ու Վիեննայում անօգուտ դեգերելու փոխարեն գնացի Hundertwasser House: Ժամանակի սղության պատճառով շատ արագ շրջեցի շենքի շրջակայքում, մի քանի նկար նկարեցի ու արագ հեռացա այլ գեղեցկություններ տեսնելու` հույս ունենալով դեռ այցելել ու մանրակրկտորեն խուզարկել տեղանքը :)
Hundertwasser House-ը դա հայտնի շենք է Վիեննայում, որը ձևավորել է ավստրիացի հանրահայտ արվեստագետ Ֆրիդրիխ Հունդերտվասսերը:
Շենքը կառուցվել է 1983-1986թթ. ճարտարապետներ պրոֆեսսոր Ժոզեֆ Կրավինայի և Փիթեր Պելիկանի կողմից: Հարկերը բաժանված են ծուռ ու մուռ հատակներով, տանիքը ծածկված է հողով ու խոտով, և մեծ ծառերով, որոնք աճում են սենյակների միջից և ճյուղավորվում պատուհանների արանքներից:
+ նկար
Հունդերտվասսերը վճար չի պահանջել այս շենքի ձևավորման համար, ասելով որ ինքն այդ անում է, որպեսզի կանխի այդտեղ ինչ-որ զզվելի շինություն կառուցելը:
Շենքը ունի 52 բնակարան, չորս գրասենյակ, 16 անձնական և 3 ընդհանուր տեռասներ, ինչպես նաև 250 ծառեր ու թփեր:
Hundertwasser House-ը Վիեննայի ամենաշատ այցելվող վայրերից է և արդեն դարձել է Ավստրիայի մշակութային ժառանգության մասը:
Տեղեկությունները վերցված է http://en.wikipedia.org/wiki/Hundertwasserhaus

Hundertwasser House-ի դիմաց մի խանութանման բան կար, ուր ներս մտնելուց հետո էիր միայն բացահայտում, որ բացի խանութ լինելուց այն նաև թանգարան է, հաց ուտելու տեղ ու էլ չգիտեմ ինչեր:
Շատ արագ շրջեցի ու դուրս գալուց հետո նկատեցի, որ գլխարկս չկա:
Նորից ներս մտա և հայտնաբերեցի այն ահա այս բազրիքի վրա :)
շատ ուրախացա...
"Հարյուրաջուր Տուն" :)
ReplyDeleteչխմած-մազալու տուն :)
ReplyDeleteՎերջն ա !!! Շատ սիրունա...
ReplyDeleteShnorhakalutyun, lav nkarner en.
ReplyDeleteAmenakarevor@ zvard tramadrutyunn e vor anhnar e barerov poxancel... guyneri xagh, kaxardakan ashxarh... lavn a !
Hamo