Տաթև - «Սատանի Կամուրջ» - Որոտանը
Սա այն վայրերից է, որտեղ ամեն այցելության ժամանակ նորանոր հրաշքներ են բացահայտվում` հրաշալի Որոտան գետը, կամրջի տակ «թաքնված» լիճը, ստալակտիդների և մամռակալած քարերի աննկարագրելի գույները և դեպի կամրջի խորքը իջնող սարսափելի զառիթափը:
Առաջին անգամ, երբ համացանցում տեսա քարանձավի այս մասի նկարը, չհավատացի, որ գույներն իրական են և կարծեցի, թե նկարը հավանաբար ամբողջությամբ չի բեռնվել դիտարկիչի մեջ: Բայց երբ ինքդ ես հայտնվում այնտեղ` խորքում, բոլոր կասկածներն իսկույն հոդս են ցնդում և քեզ մնում է միայն քարացած զմայլվել բնության այս յուրօրինակ ստեղծագործությամբ:


Վաղը կցուցադրեմ այստեղ իջնելու ճանապարհին նկարված մի քնաի նկար, որպեսզի Դուք ևս պատկերացում կազմեք, թե ինչպիսի էքստրեմալ զգացողություններ և դժվարություններ են սպասվում նրանց` ովքեր պատրաստվում են տեսնել այդ հրաշքը սեփական աչքերով:
Comments
Post a Comment