Ինքնախոստովանություն Ամանորից առաջ

Երկու տարի լուսանկարչությամբ զբաղվելուց հետո, ցավով պետք է արձանագրեմ, որ ես լուսանկարչությունից դեռ շատ հեռու եմ:
Այս ընթացքում ուսումնասիրել եմ բազում ֆոտոխցիկների մոդելներ, սովորել եմ Adobe Lightroom-ով RAW նկարներ մշակել և մի քիչ խորացրել եմ Photoshop-ի իմացությունս:

Իսկ ինձ ամենաշատը հուզող ժանրից՝ բնապատկերներ լուսանկարելուց, գրեթէ ոչինչ չեմ սովորել... երկու տարի անընդմեջ կրկնել եմ միևնույն սխալները՝ առանց հասկանալու տվյալ ժանրի առանռնահակտությունը: Անընդմեջ խախտել եմ առաջին հայացքից շատ պարզ թվացող այս սկզբունքները և արդյունքում ստացել ոչինչ, կամ գրեթէ ոչինչ.
1. չի լինում բնապատկերների լուսանկարիչ՝ առանց շտատիվի,
2. բնապատկեր լուսանկարելու ամենահարմար ժամերն են մինչ լուսաբացը, լուսաբացը, մայրամուտը և մայրամուտից անմիջապես հետոն,
3. չեմ փնտրել/գտել լույսը՝ այն դրամատիկ լույսը, որը կարող է հաղորդել տվյալ տեղանքի «աղ»-ը,
4. շատ ջանք ու եռանդ եմ թափել, որ լուսանկարեմ, արդեն իսկ այլոց կողմից հազար անգամ լուսանկարված, «բացիկ» նկարները և ստացել եմ բազում «գեղեցիկ» լուսանկարներ, որոնց արժեքը հավասար է 0-ի,
5. նկարի տեխնիկական որակին ավելի շատ ուշադրություն եմ դարձրել, քան բովանդակությանը և յուրօրինակությանը
...

Շատ լուսանկարիչ բլոգերներ տարին ամփոփում են՝ ցուցադրելով իրենց լավագույն ձեռբերումները տարվա ընթացքում, իսկ ես որոշեցի ինքնախոստովանական նամակ գրել ինքս ինձ և ուխտել,
-դառնալ բնապատկերների իսկական լուսանկարիչ, կամ զբաղվել խոզաբուծությամբ
-Բարձրանալ նոր որակական մակարդակի վրա:
-վրեջապես գնել (կամ նվեր ստանալ) շտատիվ
-և չկրկնել անցյալ սխալները


Բոլորիդ մաղթում եմ ուրախ Ամանոր և Սուրբ Ծնունդ!!!

Comments

  1. Շատ ուժեղ էր! ասում են ամենաիմաստուն մարդը նա է, ով գիտի թե ինչ ինքը չգիտի :) հիմա բեր համարենք էս ինքնախոստովանությունը դեպի իմաստնություն քո կատարած ևս մի քայլ ու նոր տարում մաղթենք էն ինչ քեզ պակասումա` այդ թվում նաև շտատիվ :)

    ամենալավն ու բարին ախպեր ջան!!!

    ReplyDelete
  2. @Քրիստ / Krist

    Ապրես եղբայր...
    մնաց կյանքի կոչել էս լավ խոսքերը :)

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Ararat Armenian Brandy Հայկական Կոնյակ