Վերջին արշավի ուղղությունը դեպի Շիրակամուտ գյուղի հյուսիսում գտնվող Թռչկան Ջրվեժն ու Ձորագետի Լիճն էր: Սկզբնական հաշվարկով պետք է քայլեինք 27-30 կիլոմետր... մենք գիտեինք, որ դա դժվար էր լինելու, բայց ոչ այնքան որքան եղավ :) ճանապարհը ձգվեց 2400 մետր բարձրությամբ սարերի վրայով... վերջում հոգնածությունն իր խոսքն ասեց և հետդարձի ժամանակ հայտվեցինք բարձր սարերի վրա՝ մթության մեջ: Քաչալ սարեր.. չոլ.. ոչ մի կտոր փայտ չկա, որ գոնէ կրակ վառես, ջուրը բնականաբար արդեն սպառվել էր, արևը մայր մտավ, իսկ լուսինն ուշանում էր.... ոչ մի կողմնորոշիչ բան չկա շրջապատում, որ պետք եղած ժամանակ ինչ-որ մարդ կանչես օգնության... ադրենալին, տագնապի նշաններ... մի խոսքով հեչ լավ չէր վիճակներս...բայց...
Բայց փառք Աստծու ամեն ինչ բարեհաջող ավարտվեց, իսկ ավարտվեց դա կեսգիշերին մոտ՝ ժամը 00-ին: Վերջում մնացին լավ հիշողություններ ու հետաքրքիր նկարներ...
Ահա և նրանք, Հայոց քաջ լեռները~
ևս 2 նկար
ապօ ՋՊՍ առ, GPS :-)))
ReplyDeleteԵս էլ եմ էտ ասում :Դ
ReplyDeleteԱրո ջան ՋՊՍ-ը ոչ լույս ա տալիս, ոչ էլ ոտի ցավ ա հանում :)
ReplyDeleteիսկ մոտավոր ուղղությունը սենց թե նենց գիտեինք: ճանապարհի առումով էլ ասեմ, որ սարվորների խոտհարքների ճամփեքը մեկա քարտեզագրված չի...
չէ լավ բան ա դա... հարց չկա: Բայց տվյալ դեպքում ոչ մի օգուտ չէր տա: