Լուսանկարչական տպագրության խնդիրներ

Հայկական բնաշխարհի գոհարները:

Այսօր լուսանկար էի տպում, ու հերթական անգամ համոզվեցի, որ մեր ֆոտո-տպագրության կետերը պատրաստ չեն լուրջ տպագրության: Նրանց հաճախորդները հիմնականում ընտանեա-քեֆչի նկարներ են տպում ու որակի առումով այդան էլ պահանջկոտ չեն:

Կոնկրետ տպագրատների անուն չեմ ուզում նշել, քանի որ հիմնականում իրարից չեն տարբերվում ու բոլորն էլ տպում են միանման վատ :)

Հիմնական խնդիրները որ նկատել եմ տպագրատներում հետևյալն են

  • Կարող են առանց խղճի խայթի լուսանկարը մի քանի անգամ resize անեն՝ չհասկանլով որ ամեն անգամ լուսանկարի չափերը փոխելիս, լուսանկարը շաղվում է:
  • Ոչ մի անգամ չեմ տեսել, որ նկարի չափերը փոխելուց հետո ինչ-որ բան անեն, որ լուսանկարի հստակությունը վերականգնվի:
  • Անկախ նրանից, թե լուսանկարի որ մասն է մուգ կամ բաց, նրանք աշխատում են միմիայն Levels գործիքով, որը մեր մեջ ասած շատ կացին գործիք է:
  • Կալիբորվկա ասած բառը գոյություն չունի:
  • Անհասկանալի ու անտրամաբանական գները:
    Օրինակ 15x20 չափը արժե 120 դրամ, իսկ 30x40 չափը (որը ընդամենը 4 հատ 15x20 լուսանկար է) արժե 2000-ից 2500 դրամ...  ինչ ասեմ... հին Հայկական մաթեմատիկա է :)
  • և այլն
Տպագրության դառը փորձ ունեցողներին ուզում եմ հարցնել, դուք որտեղ ե՞ք տպում Ձեր լուսանկարները ու ինչ խնդիրների եք հանդիպել:
Խորհուրդ տվեք, խնդրում եմ, որտեղ կա որակյալ տպագրություն:

Comments

  1. Էդգար ջան մեծ չափի նկարի գներն ուղղակիրոեն բխում են դժբախտության վրա փող չխնայելու հայ մարդու ավանդական խասյաթից... կամ ավելի կոնկրետ` մեռելի նկարի գինն ա դա... ու կապ չունի դու էդ չափի ինչ ես տպում, քանի որ էդ չափի գինն այլ տրամաբանությամբ ա որոշվում...

    Իսկ լավ տպագրություն եթե գտնես ինձ էլ տեղը կասես :)

    ReplyDelete
  2. հա դե էդ պահը կա... բայց դե ամեն դեպքում ներվայնանում եմ :)

    լավ քննարկում ա ծավալվել, որ վերջում պարզենք թե որն ա լավը , քեզ ել կասեմ տեղը

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Ararat Armenian Brandy Հայկական Կոնյակ