Դեպի Տաթև ... շարունակություն

Սկիզբն այստեղ

Հայացք Տաթև գյուղից 27-ի առավոտյան Տաթևի մեծ անապատին հրաժեշտ տվեցինք ու բարձրացանք դեպի Տաթև գյուղ: Նրանց, ովքեր նոր են պատրաստվում արշավել դեպի Տաթև, նախօրոք ուզում եմ զգուշացնել, որ տաքսիները Գորիսից-Տաթև (~24կմ) Ձեզ կտեղափոխեն լավագույն դեպքում 6000 դրամով: Բայց սա դեռ ոչինչ, որովհետև նույն ճանապարհի հետադարձի համար Տաթևի տաքսիները պահանջում են «ընդամենը» 10000 դրամ, որը` ծանոթի առկայության դեպքում կարող է նվազել մինչև 8000: Պատճառը ճանապարհի գոյություն չունենալն է, նման չասֆալտ որևէ տեղ չէս հանդիպի: Սեփական մեքենան նման փորձության չենթարկեք, եթե իհարկե դա Կարմիր Խաչի Toyota-ներից չի :)


Տաթևի վանքի Սբ. Պողոս Պետրոս մայր տաճարը
Տաթևի վանքի Սբ. Աստվածածին եկեղեցի
Տաթևի վանքի Ճոճվող սյունը
Տաթևի վանքի Սբ. Պողոս Պետրոս մայր տաճարը

Comments

Popular posts from this blog

Ararat Armenian Brandy Հայկական Կոնյակ

Ծաղկաքաղ