

Սատանի Կամուրջի տակ թրջվելուց հետո, անտառի միջով խորացանք դեպի «Տաթևի Մեծ Անապատ» կոչվող հիասքանչ ու աննման վայրը: Այդտեղ հասնելու համար պետք է անցնել Որոտան գետը, և ի զարմանս մեզ, ԱՄՆ դեսպանի նախաձեռնությամբ անտառային արահետը բարեկարգել էին ու մի քանի տախտակ ամրացրել գետի վրայով անցնելու համար:
Քիչ անց հասանք «Տաթևի մեծ անապատ», որը շատ դեպքերում սխալմամբ անվանում են «Հարանց անապատ» կամ «Կուսանաց անապատ»: Անմիջապես վրանները խփեցինք ու անցանք փայտ հավաքելու:






0 կարծիք::
Post a Comment