Ես չէի ուզում... ընկերս ստիպեց: Ես շատ վաղուց եմ օգտագործում այս բռնելու ձևը, կամ այսպես ասած life hack-ը, արդ մտածեցի, որ կարող է շատերին հետաքրքրի և որոշեցինք մի փոքրիկ տեսանյութի միջոցով ցուցադրել, թե ինչպես կարելի է բռնել ֆոտոխցիկը շատ ամուր ու հարմար, առանց հավելյալ պահիչների: Եթե ունեք Ձեր տարբերակը, ապա պատմեք այն մեկնաբանություններում:
читать рассказ на русском - Армянский Коньяк - как оно есть Կիրակի օրը տեղեկություն ստացվեց այն մասին, որ Երևանի Կոնյակի գործարանը բաց դռների օր է հայտարարել ու անվճար էքսկուրսիա է կազմակերպել բոլոր ցանկացողների համար: Ես ու կինս էլ՝ կիրակի օրով առանձնապես պարապ մարդիկ, որոշեցինք բաց չթողնել այս առիթը: Ի ուրախություն ինձ, լուսանկարելն արգելված չէր: Արգելված էր միայն կայծով (flash) նկարելը, քանի որ սպիրտի գոլորշով հագեցած հնեցման մառաններում դա կարող է առաջացնել պայթյուն: Ստորև ներկայացնում եմ լուսնակերնր և այն տվյալներ կոնյակագործության մասին, որոնք առավել տպավորիչ էին +30 լուսնկար Երևանի Կոնյակի գործարանից
Այօր Ձեզ եմ ներկայացնում ծաղկաքաղ՝ տարբեր արշավների ու էքսկուրսիաների ժամանակ նկարված ծաղիկներից: Նկարաշարը նվիրվում է բոլոր նրանաց ովքեր անտարբեր չեն դաշտային ծաղիկների նկատմամբ: Խնդրում եմ ազատորեն արտահայտվել լավ ու վատի, շատ ու քչի վերաբերյալ: +16 նկար
Comments
Post a Comment