RAW թե՞ JPEG ... ի՞նչ տարբերություն:

Ինչո՞ւ եմ լուսանկարում RAW ֆորմատով և ոչ թե JPEG-ով:
Ի՞նչ առավելություններ ունի RAW-ը JPEG-ի նկատմամբ:

Դրա համար կա առնվազն 6 ծանրակշիռ պատճառ...


1. RAW ֆայլը դա հում նկար է, որը պետք է մշակել և դրանից ստանալ վերջնական TIFF, PSD կամ JPEG ֆայլ, որն էլ կօգտագործեք ինտերնետում տեղադրելու, տպելու և այլն.: Այն կարելի է անթիվ անհամար անգամ վերամշակել, փոխել, փոփոխել առանց որևէ որակի կորուստ ունենալու:
Այսինքն եթե նկարը նկարելուց և մշակելուց հետո մի որոշ ժամանակ անց, ձեռք եք բերում նոր գիտելիքներ ու հասկանում եք, որ, «այ հիմա ե՜ն նկարը նորից կմշակեմ ու կստանամ իմ ուզած արդյունքը», կարող եք պարզապես բացել RAW-ը և նորից սկսեք մշակել այն ինչպես որ կամենում եք:

2. RAW-ը ընձեռնում է հավելյալ օպերատիվություն: Ժամանակ! Այսինքն, ես չեմ ուզում լուսանկարելիս ժամանակ ծախսեմ սպիտակի բալանս դնելու և ճիշտ գունային պռոֆիլ (Camera preset: Portrait, Landscape...) ընտրելու վրա: Քանի որ RAW ֆայլի վրա այդ ամենը որևէ ազդեցություն չունի, և ես այդ ամենը կարող եմ կատարել արդեն տանը՝ հանգիստ նստած:

3 JPEG ֆայլը ամեն անգամ խմբագրելիս, անխուսափելիորեն (այդպես է աշխատում JPEG ալգորիթմը), տեղի է ունենում որակի կորուստ: Այսինքն JPEG նկարի վրա նույնիսկ սպիտակի բալանս ուղղելը կատարվում է որակի կորուստի հաշվին: Էլ չեմ ասում crop անելը, հստակություն տալը և նման շատ բաներ, որոնք պետք է անել տպելուց առաջ:

4. Ֆոտոխցիկը JPEG ֆայլը պատրաստում է RAW ֆայլից՝ հիմնվելով միջինացված ալգորիթմների վրա: Անձամբ ես միջինությանը/միջակությանը դեմ եմ... կամ շատ լավ, կամ ոչինչ:

5. JPEG-ը ամեն մի կետի համար կարող է գրանցել մինչև 8 բիթ ինֆորմացիա՝ այսինքն է, թե 0-ից մինև 255 մուգ ու բացի աստիճան: Իսկ ժամանակակից ֆոտոխցիկները կարող են RAW ֆորմատով գրանցել 14 բիթ և ավելի ինֆորմացիա՝ այսինքն 16000 աստիճան: Փոքր դինամիկ դիապազոնով լուսանկարներում այս տարբերությունը այնքան էլ տեսանելի չի մոնիտորով նայելու ժամանակ, բայց մշակման և տպագրության ժամանակ այդ տարբերությունը շատ խիստ զգացվում է:

6. RAW-ից կարելի է ստանալ ProPhoto RGB կամ Adobe RGB գունային տարածություններով TIFF ֆայլեր, որը անհամեմատ լայն գունային սպեկտր է համեմատած sRGB-ի հետ: Չեմ կարծում, որ նման պահանջ հաճախակի առաջանա, բայց երբ էլ որ առաջանա պետքէ դրան պատրաստ լինել:


Հարսանիք, ռեպորտաժ, սպորտ և նմանատիպ ժանրերում աշխատողները երբեմն պարզապես այլընտրանք չունեն, քան JPEG նկարելը: Բայց եթե դուք ունեք ժամանակ և ցանկանում եք հասնել լավ արդյունքի, ապա խորհուրդ կտամ անցնել RAW ֆորմատի:

Ուշադրություն դարձրեք, այն բանին, որ վերը նշված 6 կետերը ոչ մի կապ չունեն նկարի գեղարվեստական արժեքի հետ: Մյուս կողմից պետք է հիշել որ լավ մտքերը լավ իրականացում են պահանջում ու տեխնիկական մինիմումը պետք է պահպանել:
Հակառակ դեպքում կհայտնվենք Սալվադոր Դալիի ասած մյուս ծայրահեղության մեջ. առանց ուղիղ գիծ գծել իմանալու, կսկսենք աբստրակտ նկարներ նկարելը:

Comments

Popular posts from this blog

Ծաղկաքաղ