Վերջապես ծնվեց այնքան երկար սպասված հայալեզու լուսանկարչական ակումբը, որին կարծում եմ շատերն էին սպասում:
Մի փոքր նախապատմություն:
Երբ նոր էի սկսում լուսանկարչությամբ զբաղվել, շատ հարցեր ունեի և ոչ մի օգնություն:
Հայալեզու որևէ գրականություն չկարողացա համացանցում գտնել իսկ խորհուրդ և ակումբային շփում՝ առավել ևս: Հայկական բոլոր ֆոտոկայքերը կարծես թե ստեղծված էին շատ նեղ ընկերական շրջապատի համար, որտեղ ոմանք «ՖԻՉՐԴ ԱՐՏԻՍՏ» էին և ողջ կայքը ստեղծված էր այդ մարդկանց ծառայելու համար, որևէ տեղ բացատրված չէր, թե օրինակ ինչու՞ է այսինչը «ուստա» ստատուսով, իսկ այս մեկը անստատուս:
Այդ ոչ թափանցիկ մոտեցումը շատ շուտ ինձ դուրս վանեց նմանատիպ կայքերից և ստեղծեցի այս լուսանկարչական բլոգը: Բլոգը բլոգ, բայց լուսանկարիչ շրջապատ ու համապատասխան շփում այդպես էլ չունեցա: Հոտո պարզվեց, որ ես միակ «դժբախտը» չեմ :) շատ սկսնակ լուսանկարիչներ կան, որ ունեն այս նույն խնդիրը...
Շատ երկար ժամանակ պահանջվեց, որ տրամադրվեմ, կամք դրսևորեմ ու սկսեմ մի շատ հետաքրքիր ու կարևոր գործ,- ստեղծել առցանց iPhoto.Am հայկական հայալեզու լուսանկարչական բաց ակումբ: Այս գործում անգնահատելի ներդրում ունեն իմ ֆոտոսիրող ընկերնրը, ովքեր մշտապես ինձ օգնում են իրենց խորհուրդներով ու դիտողություններով:
Նորաբաց ակումբի նպատակն է ակտիվացնել շփումը հայ լուսանկարիչների շրջանում, և նպաստել Հայաստանում լուսանկարչության զարգացմանը:
Իմ տեսլականն այն է, որ մարդիկ ավելի շատ ժամանակ հատկացնեն միմյանց լուսանկարները գնահատելուն և կարիծիքներ փոխանակելուն, քան պարզապես լուսանկարներ տեղադրեն:
Այսօր մեկ շաբաթ է ինչ ակումբը գործում է, և արդեն ունի 64 գրանցված անդամ և 200 լուսանկար!! Ովքեր դեռևս չեն գրանցվել, սիրով հրավիրում ենք այդ բացը շտկելու:)
Կայքում կա նաև ՖՈՏՈ ԴՊՐՈՑ բաժին, որտեղ հավաքել ենք լուսանկարչության մասին մեր գրած ուսուցողական հոդվածները: Շուտով կլինի նաև «Ֆոտո-հետաքրքիր պատմություններ» բաժինը՝ լուսանկարչության մասին հետաքրքիր հոդվածներով հանդերձ:
Կայքը դեռևս զարգանում է, և դեռ շատ ու շատ նորարարություններ և հաճելի անակնկալներ են սպասվում: Դրանց մասին կիմանաք առաջիկայում:
facebook-ից օգտվողները կարող են ծանոթանալ կայքի նորություններին iPhoto-ի ֆեյսբության էջից:
0 կարծիք::
Post a Comment