Հավաքվեցինք ես, Մնացն ու Ֆլորան ու գնացինք Արայի լեռ... Ի սկզբանե որոշել էին Արագած գնանք, բայց մեր ցանկություն դեռ քիչ էր... Արագածին չէինք հարցրել, նա էլ իրեն հատուկ կամակորություն դրսևորեց ու նեղացկոտ լեռան պես փաթաթվեց ամպերի մեջ՝ «Էսօր Ես Ձեզ չեմ սպասում» դեմք անելով:
+11 նկար
Արա գյուղով անցնելիս էս գործադուլ անող դեմքերով հորթերին տեսանք, որ շատ անվրդով նստել էին մեքենայի ճանապարհին ու խոչընդոտներ էին առաջացնում «առաջիկա» վարորդների համար:
Մեքենան կանգնեցրեցինք այս հրաշալի ծաղիկների դաշտում ու անցանք առաջ... միշտ դեպի վեր... միշստ դեպի վեր :)
Սկզբում ամեն ինչ շատ գեղեցիկ էր ու զվարճալի (ինչպես որ երևում է նկարում):
Բայց որոշ ժամանակ անց հայտնվեցինք մետր ու կեսանոց խոտերի մեջ, որտեղ ոչ ԱրաՀետ կար, ոչ էլ Արա առաջ :)


մի կես ժամ մարդաբոյ խոտերի մեջ պայքարելուց հետո, հայտնվեցինք քիչ թե շատ բաց տեղ, որտեղից երևում էին Արագածն ու Ապարանի ջրամբարը:


մի 5 րոպե անց արդեն հայտնվեցինք մեքենայի ճանապարհի վրա, որը ուղիղ տանում էր դեպի լեռան գագաթը: 1-ին նկարում դեպի գագաթ տանող ճանապարհն է, 2-րդ ում՝ նույն ճանապարհը՝ նկարված վերևից:

Եվ ահա, արդեն գագաթին ենք: 2577 մետր բարձրություն, մաքուր օդ, թռիչքի ու ազատության յուրահատուկ զգացողություն.... մի խոսքով լավ էր.... շատ լավ էր:

հեռվում, եթե չեմ սխալվում, Եղվարդն է երևում:

մի քիչ էլ քայլենք գագաթներով ու կիջնենք.... լա՞վ:
Այս հսկա սարի վրա բազում գագաթներ կան, ու ամեն մի գագաթից մի նոր ու հետաքրիր տեսարան է բացվում: Մի գագաթից լերկ դաշտեր են երևում, մյուսից՝ ժայռեր, հաջորդից՝ խիտ անտառները, և ամեն դեպքում՝ փառահեղ Արագածը:
Ցավոք այս անգամ բոլոր գագաթները չշրջեցինք և բոլոր պատմածներս չեմ կարող նկարներով «հաստատել»:
Սակայն հուսով եմ՝ դեռ շատ առիթներ կլինեն այնտեղ հայտնվելու...
0 կարծիք::
Post a Comment