Ժողովուրդ «Խոսրովի Անտառ» պետական արգելոցում նորից սկսվել է ռեՍՏՈՐանաշինարարությունը: Համախմբվել ա պետք ու, որպես առաջին քայլ, գոնե աղմկել և խնդրիը հասարակական քննարկման առարկա դարձնել: Կենդանիներ չեն թողել արդեն... որս են անում անտառապահից սկսած, հիմա էլ տարածքներին են անցել:
Խնդրում եմ այս տեղեկատվությունը տարածել բորոլ հնարավոր սոցիալական ցանցերում, բլոգներում, նորությունների կայքերում մեկնաբանության տեսքով: Ինչպես նաև ահազանգենք ՀՀ Բնապահպանության նախարարություն (հեռ. 519-182, 523-835) կամ WWF Հայաստան (կոնտակտները ներքևում), պահանջենք դադարեցնել արգելոցում ծավալված հակաբնական գործողությունները... Կորցնում ենք կենսաբազմազանությունը, վայրի կենդանական եվ բուսական աշխարհը, սպանում ենք շնչող բնությունըը:
Հակիրճ ներկայացնեմ խնդրիը: Անցած տարի ՀՀ կառավարության որոշմամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում ստեղծվեց «Գիլան» պետական արգելավայրը: Որոշումից անմիջապես հետո արգելավայրի տարածքը (118 հա) 60 տարով տրվեց վարձակալության եւ արգելավայրում սկսվեց հյուրանոցի եւ սրճարանի շինարարություն: Հուսով եմ պարզ է, թե հետագայում ինչ հետևանքներ կունենա այդ ռեՍՏՈՐանը «Խոսրովի անտառ» հրաշքի վրա:
Խնդրին ավելի մանրամասն ծանոթանալու համար ստորև մի քանի հղում եմ տեղադրում:
- Ինչո՞ւ եւ ո՞ւմ է պետք արգելավայր արգելոցում
http://old.hetq.am/arm/ecology/8419/ - «ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ «ԳԻԼԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
http://www.gov.am/am/gov-decrees/item/8641/ - ՓՐԿԵՆՔ ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌԸ` ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է
http://www.ecolur.org/hy/news/2009-12-18/613/ - Այդ տարածքում որեւէ շինություն կառուցել հնարավոր չէր լինի, եթե այն կոչվեր արգելոց
http://bnamard.blogspot.com/2008/10/lena-nazaryan- hetqamecology.html - ՌԵՍՏՈՐԱՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌՈՒՄ ԿՐԿԻՆ ԾԱՌԵՐ ԵՆ ՀԱՏՈՒՄ
http://www.azg.am/AM/2010061011


Ահա և WWF Հայաստանի տվյալները, որով կարող եք ահազանգել.
Արթուր Խոյեցյան, Հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ (WWF Հայաստան)
հեռ./ֆաքս` (+ 374 10) 52 47 12, 54 61 56 (ներքին` 16)
բջջ.` (091) 27 28 27
էլ. փոստ` akhoyetsyan@wwfcaucasus.am
Ինտ. կայք` http://www.panda.org/armenia
0 կարծիք::
Post a Comment