Այս կիրակի՝ ապրիլի 11-ին, Վայոց Ձորի մարզում էինք: Եղեգնաձորից փոքր ինչ հեռու՝ սարերի լանջին, ժայռերի մեջ է գտնվում Արջերի քարանձավը: Քարանձավի մասին լսել ու միայն նկարներն էինք տեսել: Այն, թերևս, ամենամեծերից է Հայաստանում: Երկարությունը կազմում է 3,5 կիլոմետր:


+10 նկար քարանձավից
Քարանձավն այդ անունը ստացել է 1980 ական թվականներին այդտեղ գտնված արջի ոսկորների պատճառով: Ասում են, որ արջը մտել էր քարանձավ, մոլորվել ու... դե հասկանալի է :) Խեղճ արջ:


Թեպետ քարանձավի բոլոր խորշորը չմտանք, բայց տեսած մեկ մեծ ու երեք-չորս փոքր սրահներն էլ բավականին տպավորիչ էիրն: Ուղեկցողը (բանալիով տղան) ասեց, որ չմոլորվելու համար պետք է քարանձավի քարտեզից օգտվել, իսկ քարտեզը չկար, չունեին...
Եվ այսպես.... մեքենաները մնացին, իսկ մենք գնացինք... Գնացինք սարն ի վեր: Այդպիսի գեղեցկությունը տեսնելու համար պետք էր նաև քայլել, ջանքեր գործադրել: Հաղթահարված ևս մի բարձունք, և ահա քարանձավի մուտքը: Նստեցինք, փոքր ինչ շունչ առանք, հագանք անձրևանոցները, վառեցինք լապտերներն ու սողոսկեցինք քարանձավ:




Մեր արջև նախ մեծ սրահներից մեկը բացվեց: Գեղեցիկ էր, ափսոս, որ ամբողջ տեսարանը միանգամից տեսնել հնարավոր չէր: Յուրաքանչյուր ոք տեսնում էր այնքան, որքան իր լապտերի լույսն էր թույլ տալիս: Կատարյալ մթություն էր, ստալակտիդների ծայրերից ջուր էր կաթում ու միայն այդ կաթկթոցն էր երբեմն խաթարում քարանձավի խորհրդավոր լռությունը: Ըստ մասնագետների, ջրի այդ կաթոցները վկայում են քարանձավի գործող լինելու մասին, իսկ եթե գործում է, նշանակում է դեռ շարունակվում է այդ հրաշքների՝ շթաքարերի ու պտկաքարերի գոյացումը հանքային աղերից ու նստվածքային ապարներից:


Անպայման դեռ կվերադառնանք Արջերի քարանձավ ու կբացահայտենք գետնի տակ թաքնված բոլոր հրաշքները:
Արջերի քարանձավի մասին շատ հետաքրքիր պատմություն է պատմում Սմբատ Դավթյանը իր «Подземный мир Армении» հոդվածում:
աաաաաաաաաաա, երեկ ես Ամբատ Դավթյանի մոտ էի` Քարաշամբի քարտեզներն էի սքան անում, պիտի հարցնեի թե արդյոք ունի Արջերի քարտեզը...........
ReplyDeleteախր... Արա ջան.... ոնց ասեմ... հո դու օղբաթ չես՞
ReplyDeleteո՞նց ես բաց թողել նման հնարավորությունը.....
Սպասեք, շուտով մի երկու նկար էլ ես կդնեմ:
ReplyDelete3.5 կմ!!!!! Նույնիսկ չէի լսել, որ Հայաստանում տենց բան կա:
ReplyDeleteլավ ժամանակ ա պետք, որ գնանք բոլոր 3,5կմ-ն էլ սողանք:
ReplyDeleteժողովուրդ բա չեք հարցնում են սեվականները ո՞վ են :)
Ժողովուրդ բարեւ բոլորիդ... ոնց եք՞ չեք պատկերացնում ինձ ինչքան դւր եկավ էս արջանոցը... հետքրքրիր կյանք եք ընտրել բայց...
ReplyDeleteՍեւականներն էլ աֆրոամերիկացիներին ի նկատի ունեք՞… էնքան սեւ են նկարի մեջ էլ չեն երեւում...
Քանի որ տեսել եմ հարցնեմ, արդյոք ո՞վքեր են հեյ:
համ էլ ինչի ինձ չի թողնում իմ անունով Comment անեմ որ՞.. սիրուն էլ անուն ա՝ Սուսաննա... չէ՞:
ReplyDeleteՍուսաննա ջան շատ ապրես ոգևորիչ խոսքերի համար: Սևականների մասին ասեմ, որ ես էլ չգիտեմ թե ովքեր են :)
ReplyDeleteեն գիտեմ, որ Գանայից էին:)
Սուսաննա ջան շատ էլ գեղեցիկ անուն է, պարզապես Blogger-ի ծրագիրը երևի ինչ-որ սխալ բաներ ա հասկանում այդ անվան տակ, ցավոք ոչինչ չենք կարող անել:
Հա դե լավ համակերպվում եմ ... Էսօրվանից անունս Ananymous a...
ReplyDelete