Օգտվեցինք 4 տուրիստական/արշավական կազմակերպությունների ծառայություններից` որոնք են Նատուրա տուրիստականը, Սաղմոս տուրիստականը և 2 արշավական խմբեր ադնակլասնիկներից:
Ընդհանուր առմամբ այցելեցինք 50 տեսարժան վայրեր (եկեղեցի, լիճ, լեռնագագաթ, ջրվեժ, մզկիթ…):
Էդգար, Ֆլորա, Արտակ, Քրիստինե, Հովհաննես (natoura.am-ի), Անուշ, Դավիթ, Եվա, Քրիստ, Վարդգես, Շուշանիկ, Սոս բիձա, Մնաց, Գեղամ, Գուրգեն (Դաբաղյան), Գայանե (ալպինիստ):
- Փետրվարի 15, 2009թ. Գառնի, Հավուց թառ:
- Ապրիլի 5, 2009թ. Խոր Վիրապ:
- Ապրիլի 23, 2009թ. Գեղարդ:
- Մայիսի 2, 2009թ. Ազատի ջրամբար:
- Հունիսի 14, 2009թ.Սանահին, Հաղպատ:
- Հունիսի 21, 2009թ.Հարթագյուղի (Ղալթախչի) Սբ. Հովհաննես եկեղեցի:
- Հունիսի 26, 27, 28 26 Գորիս, Սատանաի կամուրջ, Տաթևի մեծ անապատ (գիշերը մնացինք այստեղ` վրաններում): 27 Տաթև: 27 Նորավանք: 28 Արենի գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի:
- Հուլիսի 15, 2009թ. Օձուն Սբ. Աստվածածին եկեղեցի:
- Հուլիսի 20, 2009թ. Ամբերդի ամրոց, Ամբերդի Սբ. Աստվածածին եկեղեցի, Բյուրականի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (խորանի ուղղանկյուն բացառիկ կառուցվածքով եկեղեցի), Բյուրականի Արտավազիկ եկեղեցի, Բյուրական Վիկտոր Համբարձումյանի տուն թանգարան, Բյուրականի Աստղադիտարան:
- Օգոստոսի 8, 2009թ. Սեվանի ափին Բերդկունք կիկլոպյան տիպի ամրոց, Հայրավանք, Նորադուզի խաչքարադաշտ, Նորադուզի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցի:
- Օգոստոսի 12, 2009թ.Դսեղի տակ Մարցա գետի կազմած Չռչռան ջրվեժ:
- Օգոստոսի 14-16, 2009թ. 14. Հայրավանք, Արցախ Շահումյանի շրջան, Քնարավան գյուղ, Հանդաբերդ, Ջերմաջուր վրաններով գիշերելու:
15. Դադիվանք, Գանձասար, Ստեփանակերտ հյուրատանը գիշերելու:
16. Շուշի Սբ. Ղազանչեցոնց եկեղեցի, Պարսկական Մզկիթ, Բերձոր, Սատանի Կամուրջ, Տաթև: - Սեպտեմբերի 4, 2009թ. Լեռնագնացություն դեպի Արագածի Հարավային Գագաթ:
- Սեպտեմբերի 20-21, 2009թ. Քայլարշավ դեպի «Խոսրովի Անտառ» Պետական Արգելոց: Երկու օրում քայլեցինք ընդհանուր առմամբ 40կմ:Անցանք Բայբուրդ գյուղի, Գիլան (գիլանլար) գյուղի, մեծ ու փոքր ջրվեժների մոտով հասանք Կաքավաբերդի մոտակա ձորը:
- Հոկտեմբեր 10, 2009թ. Արշավ դեպի Կաքավաբերդ («Խոսրովի Անտառ» Պետական Արգելոց):
- Հոկտեմբերի 23, 2009թ. Արշավ դեպի «Խոսրովի Անտառ» Պետական Արգելոց, Վեդիի կողմից:
- Նոյեմբերի 8, 2009թ. Լեռնագնացություն դեպի Արգած հյուսիսային գագաթ, որը վերածվեց լեռնագնացության դեպի Արայի լեռ:
- Դեկտեմբերի 25, 2009թ. Արշավ դեպի Օձուն – Հոռոմայր – Քոբայր:
Ապրես !!! դուրս եկավ.
ReplyDeleteդե պետք էր էլի տարեկան հաշվետվություն :)
ReplyDeleteԿամաց սկսենք 2010-ի արշավների ուղղությունները մշակելը:
Առաջարկությունների ընդունումն էլ համարենք բացված:
Դե արտահայտեք Ձեր սրտի ցանկությունները:
2010-ին ուզում եմ...
ReplyDeleteՑանկություն #1 Ճանապարհորդել դեպի Հնդկաստանի հյուսիս կամ Նեպալ:
Ցանկություն #2 գնալ Ջերմուկի անտառները արշավի:
Ցանկություն #3 մագլցել Արագած` Հյուսիսային գագաթ:
Ցանկություն #4 մագլցել Աժդահակ լեռը:
Ցանկություն #5 մագլցել Ուխտասար` հին Հայկական ժայռապատկերները տեսնելու:
... առայժմ այսքանը:
ուրիշ ի՞նչ առաջարկներ կան..