Բոլոր նրանց համար, ովքեր նկարում են RAW ֆորմատով (կամ նկարում են JPEG, բայց արդեն ի սրտե զզվել են անորակ ջպեգներից) և դեռևս Adobe Photoshop Lightroom ծրագրին ծանոթ չեն:
Խնդրում եմ նախապես համոզվեք, թե Ձեր ֆոտոխցիկը արդյոք հնարավորություն ունի RAW նկարելու, թե` ոչ:
RAW նկարելու սկզբնական բարդությունները հիմնականում կապված են նկարների մշակման հետ, քանի որ RAW-ը դա անմշակ ֆորմատ է և գունային որևէ նախադրվածք (Landscape preset կամ Portrait Preset) չի ազդում նկարի վերջնական արդյունքի վրա: Միևնույն ժամանակ Դուք հնարավորություն եք ստանում շտկումներ կատարել նկարի վրա, առանց որակի կորստի:
RAW ֆայլերի հետ աշխատելու համար կարող եք օգտագործել ներկայումս ամենահարմար (իմ կարծիքով) և ամենատարածված Adobe Photoshop Lightroom for Photographers ծրագիրը:
Lightroom-ի միջոցով RAW ֆորմատով նկարների վրա հեշտությամբ կարող եք շտկել սպիտակի հաշվեկշիռը (white balance), էկսպոզիցիան (exposure) ընդհուպ մինչև 2 աստիճան, հագեցնել գույները (color saturation), վերացնել քրոմատիկ աբերացաները և այլն: Ինչպես նաև կատարել գեղարվեստական մշակում հենց Lightroom ծրագրի մեջ:
Սա մի յուրատեսակ այլընտրանք է Photoshop ծրագրին` նախատեսված լուսանկարիչների համար: Որը միևնույն ժամանակ հանդիսանում է նաև նկարների կազմակերպիչ (organizer):
Համարենք սա հպանցիկ անդրադարձ RAW-անկարչությանը և Lightroom ծրագրի հնարավորություննեին:
Կախված Ձեր արձագանքներից` կշարունակեմ հոդվածաշարը ... կամ չեմ շարունակի:
Subscribe to:
Post Comments (Atom)
Իսկ JPEG կամ այլ ֆորմատով նկարը կարելի է փոխել RAW ֆորմատի?, եթե ֆոտոապարատը RAW ֆորմատով չի նկարում?
ReplyDeleteRAW ֆորմատը, փաստացի, ստանդարտ չունի: Դա ֆոտոխցիկի ընդունիչի (matrix) գրանցած «հում» տվյալներն են առանց մշակման և օպտիմիզացիայի:
ReplyDeleteԻսկ JPEG-ը իրենից ներկայացնում է օպտիմիզացվող ֆորմատ և ենթադրում է որոշակի ինֆորմացիայի կորուստ: Այդ իսկ պատճառով հնարավոր չէ JPEG-ը փոխադրել RAW ֆորմատի: Եվ հետո իմաստ էլ չունի, քանի որ ներկայիս ֆոտոխցիկները կարող են RAW-ով ամեն մի
պիքսելի համար գրանցել մուգ ու բացի 16384 (14 bit) հնարավոր աստիճան, իսկ JPEG-ով ընդամենը 256 աստիճան:
Սա է հիմնական պատճառը, որ JPEG-ի խմբագրումից որպես կանոն լավ բան չի ստացվում,
իսկ RAW-ով` որքան կամենաս ու ինչ կամենաս!
Շնորհակալություն :-)
ReplyDeleteԹերևս մի բան մոռացել եմ նշել:
ReplyDeleteՉնայած նրան, որ RAW-ը չի կարելի փոխադրել JPEG-ի, այնուամենայնիվ Lightroom-ի բոլոր հնարավորությունները կիրառելի են նաև JPEG/TIFF նկարների համար (իհարկե որակական որոշ վերապհումներով):