
Իսկ ո՞վ գիտի, որ Դսեղ գյուղի տակ, Մարցա գետը ~15 մետրանոց ջրվեժ է դառնում: Այն գտնվում է մի շատ բարդ ու դժվարանցանելի տեղանքում: Բարեբախտաբար իմ ուղեկցորդը` Սոս բիձեն (նկարում ձուկ է բռնել արդեն), բավականաչափ փորձառու էր ու տեղանքին քաջ ծանոթ և մենք "ամենահարմար" ճանապարհով հասանք ջրվեժի մոտ: Հրաշք տեսարաններ էին բացվում ողջ ճանապարհին, իսկ ամենավերջում մեր առջև բացվեց Դսեղի Չռչռանը իր ողջ հմայքով: Ահա խնդրեմ:






Նկարներում ես չկամ, ինձ նկարող չկար :(
Հիանալի տեսարաններ են, էս տեսակ մի հատ ջրվեժ էլ կա Սպիտակի շրջանում, կոչվում ա Թռչկան, Չիչխան գետի վրա..
ReplyDeleteՇնորհակալություն:
ReplyDeleteԴա Նալբանդ գյուղի մոտակայքի ջրվեժն է՞, որը քիչ թե շատ ավելի մատչելի տեղանքում է, ուր նույնիսկ կարելի է լողանալ: Ինձ պատմել են դրա մասին, բայց դեռ չի ստացվել այցելել: