Posts

Showing posts from June, 2012

Քարահունջից բերած ողջ ավարը

Image
Եռօրյա ֆոտո-արշավի Զօրաց Քարերի (Քարահունջի) մասը ավարտեցի: Ստացվեց մեկ գիշերային աստղազարդ լուսանկար` Ծիր Կաթին գալակտիկայով հանդերձ, մեկ բացիկ` ի դեմս կակաչների և լուսաբացի տեսարաններ: Այս լուսանկարներն ավելի մեծ չափով շուտով կտեսնեք հայտնի լրատվամիջոցներից մեկի կայքում, հրապարակվելուն պես հղումը կտեղադրեմ այստեղ:

Merge to HDR կամ Canon 5D Mark II-ի հնարավորությունները

Image
Իմ ընկեր Գևորգը սիտպեց հորդորեց, որ ցուցադրեմ, թե ինչ-էր ինչ դարձավ տվյալ կադրը: Քանի որ տպավորություն կա, թե Canon 5D Mark II-ը սուպեր-պուպեռ լուսանկարում է և կարելի է հրաշալի կադր ստանալ հենց ապարատի միջից: Միանգամից ասեմ, որ դա այդպես չէ...

Լուսաբաց Զօրաց Քարերում

Image
ահա այսպիսին էր լուսաբացը Զօրաց Քարերում:

«Ճանապարհ» ...

Image
Ճանապարհ դեպի Ուխտասար...

Եռօրյա ավտո-ֆոտո-արշավ Սիսիանի շուրջ

Image
Եռօրյա ավտո-ֆոտո-արշավից վերադարձա... հոգնած, ջարդված, բայց միևնույն ժամանակ հրաշքների ականատես դարձած:

և մռայլ... և լուսավոր

Image
նախորդ շարքից  ևս մեկ կադր...

Կեռաս, Գլիաս, Վիշնյա, Բալ, Բալա...լայկա

Image
Ուտեստանկաչության փորձեր... նախապատրաստվում եմ լուրջ աշխատանքի` այս ասպարեզում: Մեծ սիրով ընդունվում են օգտակար խորհուրդներ, կրեատիվ մտքեր, խաշած միս, սոված մարդիկ, ֆոտո-բռնկիչ և նման այլ բաներ:

Եկեղեցիների ներսի սվ սպիտակ լուսանկարների շարք

Image
Փաստորեն, որ ասեցի նոր շարք եմ սկսում եկեղեցիների ներսից, սև-սպիտակ լուսանկարներով, մի քիչ խաբեցի, քանի որ արխիվս քրքրեցի ու պարզվեց ես շատ վաղուց եմ սկսել այդ շարքը, պարզապես դրա մասին տեղյակ չէի: Եվ ահա արդեն 21 ընտրված լուսանկար ունեմ այդ շարքից: Շարքը դեռ կավելացնեմ և որոշ լուսանկարներ էլ կհանեմ շարքից: Վերջում ակնկալում եմ մի գեղեցիկ ֆոտոշարք ստանալ և առաջին անգամ հանդես գալ ցուցահանդեոսվ: Այ հիմա մի լավ մարդ հայտնվի ու ասի, արի ես ցուցահանդեսիդ ֆինանսական մասը իմ վրա վերցնեմ, դու տենց մանր ինտրիգներով մի շեղվի.. Ճիշտ է իմ լուսանկարների հիմնական ուղղվածությունը բնապատկերներն են, բայց բնապատկերների ցուցահանդեսի դեռ պատրաստ չեմ... դեռ որոշ չպարզաբանված հարցեր ունեմ Բնության հետ: Առանց դրանց մասին Բնության հետ խոսելու ու իմ մտքինը ստանալու, չեմ անի բնապատկերների ցուցահանդես... ինչքան էլ որ համոզեք... չէ ասեցի... ոչ ! :)

«Ներսում» Սև Սպիտակ շարք

Image
այսօր մի փոքր սև սպիտակ նկարաշար եմ նկարել Գեղարդի վանքում. սա առաջին կադրն է այդ շարքի: Մնացածը դեռ գազի վրա են պատրաստման փուլում են: Միշտ մտածել եմ ինչ-որ ֆոտոշարքերի մասին, բայց չգիտես ինչու երբևէ չի ստացվել դա ինձ մոտ, միշտ առանձին լուսանկարներ են ստացվել` առանց ընդհանուր սյուժեի:

Արագածի ծաղկի դաշտերը (Time Lapse)

Image
Դիտել տեսանյութը YouTube-ում այս TimeLapse-ն էլ եմ նույն օրը նկարել, ինչ նախորդը , ապրզապես այս մեկը նկարված է ավտամտ նկարելու սարքով (երեք վայրկյանը մեկ) այդ իսկ պատճառով շատ ավելի սահուն է և գեղեցիկ է նայվում քան նախորդը: Ընթացքում կտեսնեք Հովհաննես Բորանյանին , ով շատ պատահական հայտնվել է կադրում, մի քանի կադր նկարել ու գնացել :) Սա մի ֆոտոարշավի ժամանակ ենք նկարել, որին մասնակցում էին Անդրանիկ Քեշիշյանը, Սուրեն Մանվելյանը, Հովհաննես Բորանյանը, Ռուբեն Մալայանը, Գայանե Սարոյանը և երկու գեղեցիկ մոդելներ Նարին և Լիլիթը: Մոդելների նկար չուզեք... չունեմ :)

Իմ առաջին ֆուտբոլանկարչությունը

Image
Կայացավ իմ առաջին ֆուտբոլանկարչությունը: էս վերջերս մի տեսակ շատացել են, «իմ առաջին ...»-ինչ-որ բաները... :)  Շատ դժվար գործ էր փաստորեն: Երկու ֆոտոխցիկով էի գնացել, ինչպես ասում են` նավսյակի: Canon 500D, Canon 5D Mark II, երկու հատ էլ օբյեկտիվ Canon 17-40 F/4L և Canon 70-200 F/4L.

Ծով - Արագած... Ծով երկինք

Image
լայն-անկյուն օբյեկտիվի կայֆը հրաշալի հնարավորությունները: և ոչինչ չի փախչի քո կադրից դուրս.. :) ինչ-որ ուժեղ պլաններ կան քրահունջում գիշերային TimeLaps նկարելու... մարդ էս էլի.. մեկ էլ տեսար ստացվեց :) Իսկ մինչ այդ վաղը գնալու եմ Հայաստան - Ղազախստան խաղը լուսանկարելու.. առաջին անգամ եմ նման միջոցառման գնում, ու հեչ չեմ պատկերացնում թե ոնց կարելի ա ֆուբոլ նկարել... հետն էլ լավ նկարել  :) վախում եմ... ինձ դուխ տվեք :) հա... նկարելու եմ մասնավորապես մեր (ընկերների հետ համատեղ ստեղծած) կայքի համար: Ով դեռ ծանոթ չի, հորդորում եմ անպայման ծանոթանալ, թերթել ու լայք անել:

TimeLapse լուսանկարելու իմ առաջին փորձը

Image
ԹայմԼապս լուսանկարելու իմ առաջին փորձը... խիստ չդատեք: Նկարել եմ JPEG, 3 վայրկյան ինտերվալով (ձեռքով), ընդհանուր առմամբ 283 կադր: Շատ թեթև մշակել եմ Lightroom ծրագրով, crop եմ արեպ 16:9 չափի ու Lightroom-ի slideshow ռեժիմում "Export Video" 0.1 արագությամբ: Մի հատ էլ ունեմ , դեռ պատրաստման ընթացքում է.. շուտով նա էլ կցուցադրեմ: Դե.. արտահայտվեք :)